Արտակարգ դրության ռեժիմն ու տեղաշարժի սահմանափակումները Շիրակի մարզի գյուղական համայնքների բնակիչներին ևս ստիպել են մնալ տանը։ Գյուղերում մարդիկ խմբերով չեն հավաքվում, փոխարենն ամեն մեկն իր հողն է մշակում՝ սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները։ «Մարդիկ հիմնականում տներում են մեկուսացած, գյուղերում ինչպես է՝ հարևանի տուն կարող են մտնել-ելնել: Բայց հիմա բոլորն իրենց տներում են, տեղ էլ չունեն …

