Արցախում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքով պայմանավորված՝ նախագահի ընտրությունների 2-րդ փուլի հնարավոր հետաձգման վերաբերյալ Factor.am-ն այսօր մեկնաբանություն ստացավ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախագահի ընտրությունների 1-ին փուլում ամենից շատ ձայներ ստացած թեկնածու Արայիկ Հարությունյանից։ «Օպերատիվ շտաբը պետք է որոշում կայացնի։ Ես ցանկացած որոշման կողմ եմ»,-մեզ հետ զրույցում ասաց Հարությունյանը։ Հստակեցմանը՝ եթե որոշվի, որ ընտրության 2-րդ փուլը …

