Գերմանիայում գործազուրկների թիվը կարող է գերազանցել 3 միլիոնը․ Deutsche Welle

Լուրեր

17.11.2026 | 13:07
Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երկու կամուրջ
17.11.2026 | 13:04
«Բոլոր արժեքները պղծած». ԱԺ-ում հարվածում են սեղաններին Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը հնչելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:59
Ենթադրում եմ` տիկին Հակոբյանի ելույթին եք հղում անում. խցանումները կապ չունեն շինթույլտվությունների հետ. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:50
Մասիս Մելքոնյանին գաղտնալսելու թույլտվությունը տվել է Ժորա Չիչոյանը
17.11.2026 | 12:42
Հայելու մեջ նայե՛ք, հասկացեք` ինչ տիպի չկաք. փոխքաղաքապետը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:36
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
17.11.2026 | 12:34
«Խորոված էիք անում, երբ ժողովրդավարության բարձր ցուցանիշ կար». ընդդիմության առաջարկը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:28
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Բաշկորտոստանում հրդեհ է բռնկվել «Գազպրոմի» գործարանում
17.11.2026 | 12:18
Երևանում մեկնարկել են հայկական երկաթուղու շուրջ հայ-ռուսական քննարկումները
17.11.2026 | 12:17
Ողջունո՞ւմ եք երաժշտական դպրոցի տնօրենի պահվածքը. Արշակ Սարգսյանը` Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:10
ԱԺ-ն ընդդիմության նախագիծն օրակարգում չընդգրկեց // Ղրիմի կամրջի մի հատված փլուզվել է․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 12:04
ՈՒԵՖԱ-ն իր թեկնածուին է ընտրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
17.11.2026 | 11:58
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:56
Պերուում Հռոմի պապի աչքին է դիպել ամբոխից նետված տերողորմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:55
Ինչո՞վ եք տարբերվում սովետից, 99 տոկոս քվեարկում էին Կոմկուսի օգտին. Արթուր Խաչատրյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին 10 տարում առաջին անգամ՝ Գերմանիայում գործազուրկների թիվը կարող է գերազանցել 3 միլիոնի սահմանը։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Երկրում Աշխատանքի դաշնային գործակալության ղեկավար Դեթլեֆ Շեելեն գերմանական «Süddeutschen Zeitung» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ գործազրկության մակարդակի աճը կորոնավիրուսային պանդեմիայով է պայմանավորված։ Նա հույս է հայտնել, որ աշնանը, երբ թուլանան զբոսաշրջության ու ռեստորանային բիզնեսի սահմանափակումները, աշխատաշուկայում տիրող իրավիճակը կբարելավվի։

Գերմանիայի Աշխատանքի դաշնային գործակալության ղեկավարը նաև նշել է, որ կառավարության կողմից ընդունված՝ տնտեսությանն աջակցման ծրագիրը ևս կնպաստի աշխատաշուկայի ակտիվացմանը։

Հավելենք, որ վերջին տվյալներով Գերմանիայում COVID-19-ի հաստատված դեպքերը 192.336-ն են, իսկ մահվան ելքերը՝ 8․970-ը։ Երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 175․700 մարդ։

Նելլի Մելքոնյան