Էրդողանի հրահանգով Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտմամբ զբաղվող հատուկ կառույց կստեղծվի

Լուրեր

26.09.2026 | 15:37
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով
26.09.2026 | 15:07
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության կոնգրեսի առաջին փոխնախագահ
26.09.2026 | 14:45
ԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի համարները և քարոզչության կարգը
26.09.2026 | 14:25
Իրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ի պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» են անվանել
26.09.2026 | 14:00
CHANGAN-ի նոր մոդելներն ու հատուկ առաջարկները՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 13:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.09.2026 | 13:33
ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել․ OpenAI-ն հայտնել է ԱԲ գործակալների նոր միջադեպի մասին
26.09.2026 | 13:06
Հայաստանն ու Ռուանդան համաձայնագիր են ստորագրել հատուկ անձնագրերով քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Բարձրագույն խորհրդատվական կոմիտեի նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել ստեղծել «ինքնավար ու քաղաքացիական» նոր կառույց, որը մշակելու է հատուկ ռազմավարություն և արձագանքելու է Հայոց ցեղասպանության պնդումներին։

Էրդողանը նաև աշխատանքի անցնելու ցուցումներ է տվել։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

CNNTurk-ի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության մասին նոր ռազամավարության մշակելու առաջարկը դեռ 3 ամիս է եղել, երբ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվել է Հայոց ցեղասպանության բանաձևը, ամերիկյան դատարաններն էլ սկսել են քննել  Թուրքիայի դեմ հայերի ներկայացրած հայցերը։

Հանդիպման ժամանակ նշվել է, որ չկա որևէ ինստիտուտ, որը ռազմավարություն կմշակեր «հայերի պնդումներ դեմ»։

Քննարկման ընթացքում նաև խոսվել է այն մասին, որ հայկական լոբբին ցեղասպանության համար մեղադրանք չի ներկայացրել Միջազգային դատարան՝ հնարավոր մերժման պատճառով, բայց դրանից հետո փոխել է մարտավարությունը։  Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև 5 համալսարանների կողմից պատրաստված զեկույցը։

Որոշվել է, որ ստեղծվելիք կառույցը լինելու է անկախ քաղաքացիական կառույց և կապ չի ունենալու կառավարության ու պետության հետ։

Էրդողանը հրահանգել է հնարավորինս արագ ավարտել նոր կառույցի ստեղծման աշխատանքները։

Էմմա Չոբանյան