Ալիևը խոստովանել է, որ նավթի գների նվազման պատճառով Ադրբեջանի տնտեսությունն անկում է ապրում

Լուրեր

26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
26.09.2026 | 15:37
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով
Բոլորը

2020 թվականի առաջին հինգ ամիսների արդյունքները ցույց են տալիս, որ Ադրբեջանի տնտեսությունն անկում է ապրում։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում են տեղի լրատվամիջոցները։

Ալիևի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Ադրբեջանի ՀՆԱ-ի անկումը հունվար-մայիս ամիսներին կազմել է 1․7 տոկոս, քանի որ տնտեսության համար կարևոր ոլորտները ստիպված են եղել դադարեցրել աշխատանքը։

«Իհարկե, տնտեսությունն անկում է ապրում։ Դեռ պարզ չէ՝ ինչ խնդիրներ են մեզ սպասվում տարեվերջին։ Յուրաքանչյուրը սա պիտի իմանա։ Միևնույն ժամանակ, համաշխարհային շուկայում նավթի գները դեռ չեն կայունացել։ Ադրբեջանի բյուջեում նավթի գինը հաշվարկված է 55 դոլար, իսկ հինգ ամիսների արդյունքով նավթի միջին գինը կազմում է 41 դոլար։ Հետևաբար՝ մեր եկամուտները նվազում են։ Տնտեսության մի շարք ոլորտներ, կարելի է ասել, անգործության են մատնված։ Դրանցից մեկն էլ զբոսաշրջությունն է»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ զբոսաշրջությունը տնտեսության կարևոր ոլորտներից է, անցյալ տարի երկիրն ընդունել է 3 մլն զբոսաշրջիկի։

«Տարբեր գնահատականներով՝ զբոսաշրջիկներն անցյալ տարի Ադրբեջանում ծախսել են 1․5-2 մլրդ դոլար։ Սա նշականում է երկրում արտարժույթի հոսքի ավելացում։ Բայց այսօր մենք դրանից զրկվել ենք»,- ասել է Ադրբեջանի նախագահը։