Դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին վիճաբանել է ոստիկանների հետ և բռնություն գործադրել նրանց նկատմամբ. հարուցվել է քրգործ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վանաձորում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քաղաքացու կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«2020 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 17։40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու շենքերից մեկի մոտ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային քննչական վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի աշխատակիցները, հայտարարաված արտակարգ դրությամբ պայմանավորված, ՀՀ պարետի որոշումներով սահմանված կանոնների պահպանման նպատակով, իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս, նկատել են առանց պաշտպանիչ դիմակի քաղաքացու, մոտեցել են վերջինիս և պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ դիմակ չկրելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար:

Քաղաքացին հայտնել է, որ չունի անձը հաստատող փաստաթուղթ և փորձել է հեռանալ՝ չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Ոստիկանության աշխատակիցների՝ մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմումը նշված վայրում մնալու՝ նրանց օրինական պահանջներին:

Այնուհետև, շարունակելով չենթարկվել, քաղաքացին ոստիկանների նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն. ձեռքերով հարվածներ է հասցրել ոստիկաններից մեկի ձեռքին և դեմքին, ապա՝ քաշքշել նրանց համազգեստները՝ պոկելով նույնականացման տարբերանշանը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված քաղաքացին Վանաձոր քաղաքի բնակիչ է: Վերջինս ձերբակալվել և հարցաքննվել է դեպքի շուրջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քննչական կոմիտեն ևս մեկ անգամ քաղաքացիներին հորդորում է հետամուտ լինել արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների պահանջների և կանոնների պատշաճ կատարմանը, ինչպես նաև՝ ենթարկվել ինչպես ՀՀ ոստիկանների, այնպես էլ իրավապահ այլ մարմինների ծառայողների օրինական պահանջներին՝ ՓՐԿԵԼՈՎ ԿՅԱՆՔԵՐ: