«Հեքիաթային» ծրագիր՝ Գյումրիի համար․ քաղաքն օդային տրանսպորտ կունենա

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Գյումրիում նախատեսվում է կառուցել օդային քաղաքային տրանսպորտ՝ իր բոլոր ենթակառուցվածքներով։ Այս հավակնոտ ծրագիրն իրականացնելու համար Գյումրու քաղաքապետարանին դիմել է «Արմոն» ՍՊԸ-ն, որի տնօրեն Խաչատուր Սարգսյանը քաղաքապետարանում կայացած հանրային քննարկմանը ներկայացրել է «Սքայ Գյումրի» ներդրումային ծրագրի մանրամասները։

Ծրագրի հիմնական նպատակը Գյումրիի ենթակառուցվածքները զարգացնելն է։ Օդային տրամվայը կունենա 14 կանգառ՝ իր ենթակառուցվածքներով, ամեն կանգառում կկառուցվեն առևտրի, ժամանցի, հանգստի գոտիներ։ «Սքայ Գյումրիի» ընդհանուր արժեքը գնահատվում է 500 մլն դոլար։

Քաղաքապետ Սամվել Բալասանյանի բնորոշմամբ՝ ծրագիրը «հեքիաթ» է։ Ի պատասխան՝ Խաչատուր Սարգսյանը նշեց, որ հեքիաթները մի օր դառնում են իրականություն։

Նա նաև հավելեց, որ ծրագիրը Գյումրիում իրականացնելու 5 հիմնավորված ու մեկ անձնական պատճառ կա․ Խաչատուր Սարգսյանը ծնունդով Գյումրիից է և իր պարտքն է համարում, երկրից երկար ժամանակ բացակայելուց հետո, օգնել ծննդավայրին։

Իսկ ահա հիմնավոր պատասխաններից մեկը մրցակցությունն է, որը, ըստ Սարգսյանի, խորհրդային տարիներից եղել է Գյումրիի ու Երևանի միջև։ Նրա համոզմամբ՝ կարևոր է Գյումրին հանրապետությունում մրցակցային քաղաք դարձնելը։ Էական նշանակություն ունի նաև զբոսաշրջության ռազմավարության փոփոխությունը։

«Ամբողջ աշխարհում զբոսաշրջությունն անկում է ապրում, բայց մոռանում ենք, որ ներգնա տուրիզմն է աճ ապրում։ Հաշվի առնելով Գյումրիի պոտենցիալն ու հնարավորությունները, եթե չունենք դրսից տուրիստներ, մեր 3 մլն բնակչությունը բավական է՝ զբոսաշրջությունն աշխուժացնելու համար»,- ասաց Խաչատուր Սարգսյանը։

Բացի այդ, ըստ նրա, այսօր կարևոր է հեռավար կառավարումը, ինչպես նաև այն, որ աշխարհում կան ահռելի ազատ գումարներ, բայց չկան գաղափարներ։

Խաչատուր Սարգսյանը նաև նշեց, սա կլինի այլընտրանքային տրանսպորտ, գյումրեցիների համար այլ գին կլինի, զբոսաշրջիկների համար՝ այլ։ Ծրագիրը բավական ռիսկային է Գյումրիի համար, 100 դրամ ուղեվարձի դեպքում անհրաժեշտ կլինի, որ օրական 400․000 մարդ օգտվի այս տրանսպորտից, որպեսզի 10 տարում ծախսերը փակվեն, այդ պատճառով նախատեսվում է գումարների հիմնական հոսքն ապահովել ենթակառուցվածքներից։

«Սքայ Գյումրիի» շինաշխատանքները, ըստ ծրագրի, նախատեսվում է ավարտել 2023 թվականին։

Ի դեպ՝ «Արմոն» ՍՊԸ-ն այն ընկերությունն է, որն Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան կառուցելու հայտ էր ներակայացրել։ Խաչատուր Սարգսյանն այս ծրագրի առումով ասաց՝ կառուցվելու էր էկոայգի, ոչ թե կոկորդիլոսաբուծարան։

«Սառեցման փուլում է ծրագիրը, մարտից սկսելու էինք աշխատանքները, կար ֆինանսավորումը։ Հիմա անիմաստ է ներդնել նման գումարներ, որովհետև դրանք  արդյունավետ չեն բիզնեսի տեսակետից»,- վստահեցրեց Սարգսյանը։

Էմմա Չոբանյան