ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի պաշտպանության տեղամասում, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ, անցկացվել է դաշտային երթ: Դաշտային երթի ընթացքում ստուգվել է հրամանատարական կազմի պատրաստության մակարդակը պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման կազմակերպման ժամանակ, վերհանվել են առկա խնդիրները: Իրականացվել են նաև տեղազննման աշխատանքներ, ճշգրտվել ստորաբաժանումների մարտական խնդիրները և զորքերի տեղաբաշխման …

