Ծառուկյանը պատասխանատու է Կրեմլի՞, թե ՀՀ քաղաքացու առաջ․ նա իր հպատակությունից է խոսում․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

– Պարո՛ն Սաքունց, ՍԴ երեք անդամների և Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնից հեռացման նպատակով սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահը չի ստորագրել։ Եթե չդիմի ՍԴ, ապա, 21-օրյա ժամկետի ավարտից հետո, 5-օրյա ժամկետում ԱԺ նախագահն իրավունք ունի ստորագրել և հրապարակել օրենքի նախագիծը, որից հետո այն կմտնի ուժի մեջ: Նախ՝ արդյո՞ք սա նշանակում է, որ նախագահը չի ողջունում ՍԴ խնդրի լուծման այս տարբերակը։

– Ես չեմ կարող նախագահի փոխարեն եզրակացություն անել կամ ենթադրել, թե ինչ հիմնավորմամբ չի ստորագրում, բայց եթե, վերջին հաշվով, համաձայն չլիներ, կարող էր օրենքի փոփոխությունների տեքստը ուղարկել ՍԴ՝ ստանալու ՍԴ-ի եզրակացությունը։ Այդ հարցը պետք է անմիջապես հարցնել նախագահից, բայց կարգավորումը, որ Դուք ներկայացրիք, մշակվել է Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, անմիջապես Հրայր Թովմասյանի մասնակցությամբ։ Ցավոք, այդ կարգավորումները մինչ այժմ գործում են, որովհետև թավշյա հեղափոխությունից հետո մենք չպետք է գտնվեինք այն կարգավորումների կիրառման անհրաժեշտության առջև, որ գտնվում ենք, այլ պետք է ունենայինք նոր կարգավորումներ ու նոր Սահմանադրություն, և այս իրավիճակը չէինք ունենա։

– Արդյո՞ք մենք մոտենում ենք ՍԴ-ի խնդրի լուծմանը, գիտենք՝ Հրայր Թովմասյանն ու ևս մեկ դատավոր արձակուրդում են, երեք դատավոր, անհասկանալի է՝ հեռացվա՞ծ են համարվում, թե՞ ոչ, կարո՞ղ են որոշումներ կայացմանը մասնակցել, թե՞ ոչ։

– Ինձ համար ակնհայտ էր ի սկզբանե, որ ՍԴ խնդրի հատվածային լուծումն ուղեկցվելու է խնդիրներով։ Դատաիրավական համակարգի, պետական համակարգի խնդիրները պետք է լուծվեին արմատական բարեփոխումներով և համապատասխանեցվեին ժողովրդավարական ու իրավական պետության պահանջներին, քանի որ դրանք Հայաստանի անկախության ընթացքում համապատասխանեցված չեն եղել։ Թավշյա հեղափոխության պահանջն էր, որ դատաիրավական համակարգի մարմինները պետք է համապատասխանեցվեին ժողովրդավարական չափանիշներին։ ՍԴ խնդրի լուծումը, առանձին դատավորների մասով որոշումներ ընդունելով, չենք կարող համարել համակարգային։ Ես այդ բանավեճի մեջ չեմ մտնում, ես ավելի շատ մտահոգված եմ պետական ինստիտուտների նկատմամբ վստահությամբ, որի վերականգնումը նոր, լեգիտիմ Սահմանադրության ընդունման ճանապարհով եմ տեսնում։

– Այսօր ՍԴ-ի դիմաց միջադեպ է տեղի ունեցել՝ ոստիկանները թույլ չեն տվել ՍԴ շենք մուտք գործել Հրանտ Նազարյանին, որը, սահմանադրական փոփոխություններով, համարվում է հեռացված դատարանից։ Ըստ Ձեզ՝ Ոստիկանությունն օրինաչա՞փ է գործել, թե՞ ինչպես ներկայացվում է՝ հանցագործություն է տեղի ունեցել դատավորի նկատմամբ։

– Ընդհանրապես, իրավապահ մարմնի մասնակցություն նման բնույթի հարցերում չպետք է լինի։ Պետք է խոսք գնա միայն հասարակական կարգի պահպանման մասին։ Ոստիկանությունը պետք է գտնվի օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում։ Ոստիկանը չպետք է որոշի՝ ՍԴ դատավորն այլևս դատավո՞ր է, թե՞ նրա լիազորությունները դադարեցված են։ Նման գործողությունը համարում եմ ոչ իրավաչափ և ոչ տեղին։ Չէի ասի՝ դատավորի նկատմամբ ճնշում․․․ Ոստիկանությունը չպետք է լինի այն մարմինը, որի միջոցով այդ խնդիրը պետք է լուծվի։

– Ընտրակաշառք բաժանելու կազմակերպման մեջ մեղադրվող Գագիկ Ծառուկյանը մտահոգություն է հայտնել, իր ձևակերպմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունների արհեստական սրման համար, և խոստացել է ամեն ինչ անել՝ կանխելու հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված «սադրանքները»։ Ինչպե՞ս եք հասկացել ԲՀԿ ղեկավարի այս հայտարարությունը։

– Ինչքանով ես հասկացա՝ այդ հայտարարությունը հաջորդել է մեր կողմից ՀՀ քաղաքացու նկատմամբ բռնի գործողություններ կատարած ռուսական ռազմաբազայի զինծառայող Ռազգիլդեևի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննության մասին տեղեկություն տարածելուց հետո, որում մենք շատ մանրամասն ներկայացրել էինք իրավիճակը և ցույց էինք տվել, որ ռուսական բազայի հրամանատարը, խախտելով թե՛ ՀՀ օրենսդրությունը, թե՛ հայ-ռուսական պայմանագրի նորմերը, ակնհայտորեն թույլ չի տալիս, որպեսզի զինծառայողը հայտնվի ՀՀ դատարանում, որտեղ ինքը պետք է լիներ։ Այդ ամենը ներկայացնելով՝ դիմել էինք թե՛ իրավապահներին, թե՛ Կառավարությանը, թե՛ ԱԺ-ին, որ խախտվում է ՀՀ քաղաքացու իրավունքը, ոտնձգություն է կատարվում դատական համակարգի և ինքնիշխանության նկատմամբ,  վտանգված է ՀՀ իրավական անվտանգությունը։ Եվ այդքանից հետո, երբ բարձրացնում ենք կոնկրետ հարցեր, որոնցով պատասխանատու են ազգի ընտրյալները, և որոնք փոխանակ իրենց պարտականություններով զբաղվեն, չգիտես՝ ինչից են խոսում, սա նշանակում է խուսափել պատասխանատվությունից։ Այն, որ մյուսները լռում են, դա նույնպես նշանակում է խուսափել պատասխանատվությունից։ Փոխանակ իրենց գործառույթներից խոսելու՝ իրենց հպատակությունից են խոսում, այն պետությանը, որը օրը ցերեկով, այսպես կոչված, «ազգային, սուրբ» արժեքները ոտնակոխ է անում։ Ծառուկյանը պատասխանատու է Կրեմլի՞, թե՞ ՀՀ քաղաքացու առաջ։ Այդ սուտ, սոփեստության հասնող պահվածքը չի կարող ընդունելի լինել։

– Մենք գիտենք՝ երբ նրա դեմ քրեական գործեր հարուցվեցին, Ռուսաստանի դեսպանը աննախադեպ ակտիվացավ, ԲՀԿ պատգամավորներին ընդունեց, հետո նաև այլ քաղաքացիների հանդիպեց, ռուսական ալիքները նրանց տեղ տվեցին՝ հայտարարելու, որ քաղաքական հետապնդում է տեղի ունենում։ Ծառուկյանն այսպիսով ի՞նչ քաղաքական նպատակ է հետապնդում։

– Բնականաբար, ամեն գնով քրեական այդ պատասխանատվությունից խուսափելու նպատակ կա՝ թեկուզ ՀՀ ինքնիշխանությունը կամ իրավական համակարգը, ՀՀ քաղաքացիների օրինական շահերը ոտնահարելու գնով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան