Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանին նախ զեկուցվել է հաստատված 13 միջոցառումների ընթացիկ արդյունքների մասին։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացիկ արդյունքները։ Նրա խոսքով՝ 1-ին միջոցառման մասով հաստատված վարկերի քանակը կազմում է 224, ծավալը՝ 10 …

