Հայաստանում «Տիզբոնից» ուժ բերելով իշխանափոխության հայտ է ներկայացվել․ հեղափոխությունը դա մերժել է․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

– Տասներեք տարի անց ՀՀ-ն կունենա ազգային անվտանգության նոր ռազմավարություն, որը շուտով կհրապարակվի։ Պարո՛ն Գրիգորյան, Դուք ռազմավարությունն անվանել եք պետականաշինության ճանապարհային քարտեզ։ Դուք եք ղեկավարել ռազմավարությունը մշակած հանձնախումբը, փաստաթուղթը շուտով կհրապարակվի։ Անվտանգային միջավայրը մշտապես փոխվում է, սպառնալիքներն էլ բազմաբնույթ են։ Ի՞նչ ճյուղավորումներ կան ռազմավարությունում և ո՞րն է դիմակայանության հայկական բանաձևը։

– Ռազմավարությունը վերջին մեկ տարվա ընթացքում լայնածավալ աշխատանքի արդյունք է, և կարող եմ ասել, որ ներգրավվածության առումով նաև աննախադեպ՝ ոչ միայն ԱԺ-ն ու գործադիրն են ներգրավված եղել, այլև քաղաքացիական հասարակությունը, փորձագետները, աշխատանքային խմբում փորձել ենք ընդգրկել նաև մասնագետների Սփյուռքից, որպեսզի ձևավորենք համապարփակ փաստաթուղթ։ Փաստաթղթի առավելություններից մեկն այն է, որ ձևավորման գործընթացը եղել է մասնակցային։ Մի քանի շեշտադրում կա, որ կարծում եմ՝ ռազմավարության հենասյուներից է․ ազգային շահն է, Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի ժողովրդավարական կառավարումը, ինչպես նաև Հայաստանի կառավարման համակարգի դիմակայունությունը։ Նախկինում անվտանգությունը ռազմական բաղադրիչ է ընկալվել, բայց դիմակայունության շրջանակում անվտանգությունը չի կարող ընկալվել միայն ռազմական։ Կան նաև այլ բաղադրիչներ, որոնք ազդում են ռազմական բաղադրիչի վրա։ Շեշտադրումը նաև դրա վրա է արվում։ Եթե պատերազմ լինի, ամբողջ կառավարման համակարգը պետք է կարողանա դիմակայել արտակարգ, պատերազմական վիճակին, մնացած կառույցները պետք է կարողանան օգնության հասնել Պաշտպանության նախարարությանը, պաշտպանական գործում իրենց ներդրումը կատարել։ Ռազմավարությունը հաջողված ձևով փորձ է արել ուղիներ տալ, թե ինչպես է մեր անվտանգությունն ավելի բարձր լինելու։

– 2016 թվականի Ապրիլյան պատերազմ թեև Ադրբեջանը ձախողել է իր առջև դրված ռազմական խնդիրը, սակայն ակնհայտ էին մեր թերացումները։ Վերջերս Արցախի նախագահն անգամ խոստովանեց, որ Ստեփանակերտի երկինքն այն ժամանակ անպաշտպան էր։ Նախկին իշխանությունը նշում է՝ Ադրբեջանի մոտալուտ հարձակման մասին հետախուզական տվյալներ չեն եղել, և հայտնի է, որ մեծաթիվ կորուստներ ունեցել ենք առաջին օրերին։ Ի՞նչ գնահատական է տրվում Ապրիլյան պատերազմին և ինչպե՞ս բացառել կրկնությունը։

– Միանշանակ՝ բացառելու լավագույն տարբերակը ուժեղ բանակ, տնտեսություն և արդյունավետ կառավարում ունենալն է, այնպիսի սպառազինություն ու հետախուզական տվյալներ ունենալը, որոնք կբացառեն Ադրբեջանի կողմից որևէ քայլ ձեռնարկելը։ Ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է քայլեր ձեռնարկել՝ ղարաբաղյան խնդիրն ուժային տարբերակով լուծելու համար, և մեր հիմնական դասերից մեկն այն է՝ Ադրբեջանին երբևէ թույլ չտալ այդպիսի քայլեր կատարել։ Հաշվի ենք առել Ապրիլյանի դասերը, որ քաղել ենք, և ռազմավարության մեջ խնդիր ենք դրել, որ չկրկնվի այդպիսի բան։

– Դեռ անցյալ տարի հայտարարեցիք, որ արտախորհրդարանական ուժերը, օգտագործելով ժողովրդավարական գործիքները, խոսքի ազատության անվան տակ կեղծ լուրեր տարածելով՝ պառակտում են հասարակությունը։ Ասել էիք՝ «Ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի։ Բայց սա ածելիի սայրով քայլելուն է նման, և ժողովրդավարության սահմանը պետք է պահենք», և նշել, որ իշխանությունը պարտավորություն ունի պաշտպանելու այս ինստիտուտները։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ վտանգներ է բերում այսօր ապատեղեկատվությունը և ի՞նչ է ձեռնարկում իշխանությունը։

– Ապատեղեկատվությունը ժողովրդավարության ամենամեծ թշնամիներից է, որովհետև այն ձևավորում է կարծիք, որը մարդկանց վարքագծի հիմքն է։ Եթե կեղծ լուրեր են տարածում, դրանք նաև հասարակությունում շփոթ են ստեղծում։ Այս առումով դրանք տարբեր թեմաների շուրջ կարող են լինել, և պարբերաբար հասարակությանը սնուցել, որ երկրում խնդիրներ կան․․․ Հայաստանը 2019 թվականին ամենամեծ հաջողություններն էր գրանցել տնտեսության և այլ ոլորտներում, բայց ապատեղեկատվության այնպիսի հոսքեր էին տեղի ունենում, որ մարդկանց փորձում էին ապակողմնորոշել։ Իրականում, հեղափոխությունից հետո որոշ խմբակներ ու շրջանակներ հասարակությանն ու իրենց փոքրիկ խմբակին փորձել են համոզել, որ այս իշխանությունը երեք ամիս է ձգելու։ Իհարկե՝ արդեն 8-9 այդպիսի «երեք ամիս» է անցել, բայց նախկինների երազած փոփոխությունը չի եղել։ Միանշանակ չի էլ լինելու, բայց նրանք դրա մասին պարբերաբար համոզում են, այդ փոքր խմբակն էլ պարբերաբար տրվելով այդ կանխատեսումներին՝ որոշակի քայլեր է ձեռնարկում, որոնք պարբերաբար ձախողվում են։ Վերջին երկու տարվա մեջ ամեն ինչ փորձել են, որպեսզի հետ գան կամ ձախողում արձանագրեն, բայց այդ առումով բոլոր խրամատներում պարտություն են կրել։

– Ներքաղաքական իրադրությունից Արթուր Վանեցյանը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն միավորվել են իշխանությանը հեռացնելու գաղափարի շուրջ, հայտարարում են, թե ունեն ճանապարհային քարտեզ՝ ինչպես երկրում վերականգնել սահմանադրական կարգը։ Հանրահավաքային պայքարի տարբերակից են օգտվելու։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է միավորել այս ուժերին, ի՞նչ նպատակ ունեն իրականում։

– Նախկինի արձագանք հանդիսացող բոլոր այդ ուժերին թվում է, թե եթե իրենց խմբակներում որոշակի աշխատավարձով մի քանի հոգու համոզում են, թե իրենք քաղաքական գործիչ են և կարող են հայտ ներկայացնել քաղաքական, ապա հայտարարում են՝ սահմանադրական կարգը տապալված է, իշխանափոխություն է տեղի ունենալու։ Նույնիսկ մինիմալ քաղաքական կամ պատմության գիտելիք չունեն, որ հասկանան, թե Հայաստանում վերջին երեսուն տարում ինչպիսի դիսկուրսներ են եղել, որոնք են տապալվել, որոնք՝ ոչ։ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, և հինգ հոգու համոզելով՝ չեն կարողանալու փոփոխություններ բերել։ Այս իշխանությունն ունի Հայաստանի հանրության բացարձակ մեծամասնության աջակցությունը և շարունակելու է գործունեությունը մինչև 2023 թվականը։ Նրանք կարող են որևէ ձևով այդ ընտրություններին հույս ունենալ, բայց մինչև այդ Հայաստանում որևէ այլ փոփոխություն չի լինելու։ Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս են կարողանում այդ հինգ հոգուն աշխատավարձով համոզել, և այդ հինգ հոգին էլ իրենց ներկայացնում են որպես քաղաքական առաջնորդներ։ Հանրությունը հստակ խոսքն ասել է Դաշնակցության մասով՝ 3-4 տոկոս քվե է եղել 2018-ին, և պետք է նայել շարունակականության մեջ՝ վերջին տասը տարին ինչպես է այդ ուժի համար դասավորվել․ ազատ անկումը հստակ է։ Նույնը կարող ենք ասել ԲՀԿ-ի դեպքում՝ 2017-ին ստացել է 420 հազարից ավելի ձայն, 2018-ին՝ 100 հազարից ավելի։ Սա ևս ազատ անկման դրսևորում է։ Ես համոզված եմ, որ մոտ ապագայում դա շարունակվելու, և անկումը 4-5 անգամից ավելի է լինելու։

– Սերժ Սարգսյանի փեսան, որ մի քանի քրեական գործերով է անցնում, խոհանոցային տեսանյութերի միջոցով հազար ու մի մեղքի մեջ մեղադրեց Հայաստանի վարչապետին, նրա ընտանիքին։ Վարչապետը նկատում է՝ քանի որ նոր հեղափոխություն են ուզում անել, իր ընտանիքի դեմ արշավով փորձում են իրենից Սերժ Սարգսյանի կերպարը ստանալ։ Ես չեմ խնդրի Ձեզ անդրադառնալ Մինասյանի մեղադրանքներին, ավելի լուրջ հարցադրում՝ նրա հետ կապված ինչպե՞ս է ստացվում, որ նա և տարբեր հանցանքների մեջ մեղադրվող հետախուզվող  նախկին մի շարք պաշտոնյաներ այդպես էլ չեն հայտնաբերվում և վերադարձվում հայրենիք՝ կանգնելու դատարանի առաջ և, ինչու ոչ, եթե անմեղ են՝ ապացուցելու դա, իսկ եթե մեղավոր են՝ կրելու իրենց պատիժը։

– Խոհանոցային վլոգերները և այլ գործիչներ քրեական պատասխանատվություն ունեն և պետք է դատարանի առաջ կանգնեն, բայց հիմնականում, ինչպես սկզբում նշեցի, իրավապահ համակարգն ում դուռը ծեծում է՝ կա՛մ վլոգեր են դառնում, կա՛մ սկսում են ֆեյսբուքում ստատուս գրել։ Հայաստանի հետհեղափոխական համակարգի հարցը սա է։ Մեր իրավապահ համակարգի, ավելի շատ՝ դատարանի մասով մենք խնդիրներ ունենք։

– Իրավապաշտպան համայնքից այսպիսի մտահոգություն կամ ահազանգ է գալիս, որ պարբերաբար արտահոսք է տեղի ունենում իրավապահ համակարգից, և կարևորագույն գործերով անցնող նախկին բարձրաստիճան պաշտոնյաները նախապես իմանում են իրենց վերաբերվող մեղքերի մասին ու հասցնում են պաշտպանական միջոցներ ձեռք առնել։

– Այդ պատճառով իրավապահ համակարգում կադրային փոփոխություններ են տեղի ունենում, նաև այդ պատճառով, որովհետև գործերի մեծ մասը, այդ թվում՝ անհատական պատճառներով, առաջ չեն գնացել։ Իսկ եթե առաջ չեն գնացել, փոփոխություններ են տեղի ունենում։ Սա ժամանակավոր հարց է և հարցը լեգիտիմ է, բայց պետք է որոշակի համբերություն դրսևորել, ժամանակի ընթացքում բոլոր պատասխանները կլինեն։

– Այսօր իշխանությունը քննադատվում է Հայաստանի նորանկախ պատմությանը իրավաքաղաքական գնահատական չտալու համար։ Վարչապետը նման գրառում շրջանառեց հանրաքվեին զուգահեռ, բայց այն իրական ուժ չուներ, և այսօր չկա իրականության մեջ։ Տասնամյակներ շարունակ քաղաքական խմբերն ընտրակեղծիքներով պահել են իշխանությունը, համակարգային կոռուպցիան ապացուցող բազմաթիվ քրեական գործեր կան։ Այսպիսի հարցադրում կա՝ ինչո՞ւ իշխանությունն իրավաքաղաքական գնահատական չի տալիս անցյալին։

– Այդպիսի գնահատականի լավագույն ձևը, ես համոզված եմ, այն է, որ բոլոր պատասխանատուները կանգնեն դատարանի առաջ, և դատարանը նրանց մասով որոշում կայացնի, բայց՝ արդար և սկզբունքային դատարանը։ Ես համոզված եմ, որ դատական համակարգի բարեփոխումները հնարավորություն են տալու, որպեսզի այդ գնահատականը տանք։

– Հայ-ռուսական հարաբերություններ այնպես է ստացվել, որ ընդդիմադիր բլոկում դիրքավորված ուժերը իշխանությանը մեղադրում են հակառուսականության մեջ։ Արթուր Վանեցյանը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում նշել է «Հայաստանի իշխանության ղեկին շատերն են, որոնք, որպես ընդդիմադիր, ագրեսիվ կերպով հակառուսական դիրքորոշմամբ էին հանդես գալիս»։ Վանեցյանը հիշեցրել է ԵՏՄ-ից դուրս գալու՝ «Ելք» խմբակցության նախագիծը։ Գագիկ Ծառուկյանը երեկ տարածել է հաղորդագրություն, ասում է, թե հակառուսական տրամադրությունները սրվում են հակապետական ուժերի ջանքերով, և որ ինքը ամեն ինչ անելու է՝ կանխելու նման սադրանքները։ Ինչո՞ւ են այս մարդիկ մտահոգ Ռուսաստանի դիրքերով Հայաստանում, ինչի՞ մասին են այս հայտարարությունները։

– Նույնիսկ 2018 թվականի ապրիլին էին այս հարցերը բարձրացվում հեղափոխության տրամաբանության շրջանակում, որ Հայաստանում տեղի ունեցող հեղափոխությունը վնասելու է հայ-ռուսական հարաբերություններին։ Փորձը ցույց տվեց, որ հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավագույն դրսևորումն են գտել 2018, 2019 թվականներին։ Հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և գոյություն չունեն հարցեր, որոնք քննարկելի չեն։ Ուրիշների ճրագն են վերցրել այդ մարդիկ և փորձում են ներկայանալ հանրությանը։ Այդ ուժերը, բնականաբար, փորձելու են հունից հանել, և ինձ համար շատ զարմանալի է, որ այդ ուժերը ոչ թե իրենց դիրքավորում են որպես սուվերեն Հայաստանի ուժեր, այլ լրիվ ուրիշ տրամաբանություն ունեն։ Ա՛յ այստեղ է իմ միակ մտահոգությունը, որ այդ ուժերն իրենց չեն դրսևորում որպես սուվերեն Հայաստանի ուժեր, որևէ կապ չունեն սուվերեն Հայաստանի հետ, և հենց դա է պատճառը, որ գտնվում են պատմության լուսանցքում։

– Անկախ Հայաստանում տարբեր քաղաքական ուժեր ուղերձներ են հղել «Հյուսիս», և հեղափոխությունը գերիշխող տեսակետ է եղել, որ Հայաստանում կարող է իշխանության գալ այն ուժը, որն ունի Ռուսաստանի աջակցությունը։ Եվ, թերևս, այդ մտայնությամբ են պարբերաբար որոշ քաղաքական գործիչներ հայտնվում Ռուսաստանում, երբեմն՝ Չեչնիայում՝ քաղաքական աջակցության հույսով։ Վերջերս վարչապետի մամուլի խոսնակի հաղորդագրությունում նշվեց Հայաստանի իշխանության և ժողովրդի թիկունքում գործող 5-րդ շարասյան մասին, որի մաս է կազմում Սերժ Սարգսյանի ընտանիքը։ Ինչ եք կարծում՝ օտարեկրյա ներկայացվածությունը կամ շահերի սպասարկումն ինչքանո՞վ է առկա ներքաղաքական դաշտում։

– Հայաստանում, ճիշտ եք նշում, պարբերաբար դրսից՝ «Տիզբոնից» պայմանական ուժ բերելու կամ իշխանափոխություն կատարելու հայտ է ներկայացվել, և իշխանափոխություն իրականացնել հնարավոր է եղել միայն այն ժամանակ, երբ ամբողջ հույսը դրվել է ժողովրդի վրա։ 2018 թվականի հեղափոխությունն իր բնույթով ամբողջովին հերքել է, որ երբևիցե հնարավոր է տեղի ունենա իշխանափոխություն՝ այլ ուժերի աջակցման շնորհիվ։ Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է, եթե կա հանրային պահանջ և աջակցություն։ Որոշ ժամանակ նաև եղել է պահանջ, բայց այդ փոփոխությունները տեղի չեն ունեցել։ Երբ հանրային պահանջը նաև աջակցության է վերածվել, այդ փոփոխությունները տեղի են ունեցել։ Հայաստանի համար սուվերենությունը կարևոր նշանակություն ունի, շատերը մտածում են՝ այդպիսի բան չկա, բայց նախկին տրամաբանության մեջ են դեռ։ 2018 թվականի հեղափոխությունը նաև այդ սուվերենությունն է, որ ես եմ որոշողը։ Եվ նրանք, չունենալով ժողովրդի աջակցությունը, բնականաբար, ուրիշ տեղեր պետք է փնտրեն՝ մարզային կամ գուբերնիայի իրավիճակում մտածողություն ունենան, գնան՝ նույնիսկ մայրաքաղաքից դուրս շրջանային մի քաղաքում աջակցություն փնտրելով։ Բնականաբար, դրանք որևէ հեռանկար չունեցող գործընթացներ են, դրա համար պետք է փորձեն կեղտոտ, անընդունելի, Հայաստանի և հայ ժողովրդի սուվերենությունը ստորացնող քայլի դիմել։ Եվ դրա համար էլ ձախողում են ունենում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան