Նորմալ ընթացակարգ, թե՞ անհիմն միջնորդություն. ՍԴ-ում ԱԺ ներկայացուցչի դիմումի հետքերով

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ֆեսբուքյան պաշտոնական էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով. «Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար»։

Միջնորդության շուրջ Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց իշխող ուժի պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանից։

«Կարող եմ ասել, որ սա նորմալ դատավարական ընթացակարգ է։ Երբ գործով կա նոր փաստաթուղթ, կողմերից մեկը կարող է դիմել, ժամանակ խնդրել՝ իր տեսակետը ներկայացնելու համար։ Ընդամենը սա է։ Պատկերացրեք՝ սովորական դատավարության ժամանակ նոր փաստաթուղթ է գալիս, կողմերից մեկը ժամանակ է խնդրում՝ դրան ծանոթանալու համար»,- ասաց Հովակիմյանը։

Հարցին՝ եթե միջնորդությունը բավարարվի՝ հուլիսի 7-ի նիստը հետաձգվո՞ւմ է, պատգամավորը արձագանքեց. «Դե դա արդեն Սահմանադրական դատարանը պիտի որոշի։ Ես ԱԺ նախագահի գրածից տեղեկացա, որ, փաստորեն, ԱԺ ներկայացուցիչը խնդրել է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունների թարգմանված տեքստերը։ Դա բնական ընթացակարգ է»։

Դա բնականոն գործընթաց չի կարող համարվել։ Factor.am-ի հետ զրույցում հակադարձեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

«2020 թ. հունիսի 22-ին արդեն իսկ հրապարակվել է, որ հուլիսի 7-ը դատաքննության օրն է։ Ինչո՞վ էր պայմանավորված, որ հունիսի 22-ին, դրան հաջորդած օրերին նման հայտարարություն չէր արվում։ Ինչպե՞ս սա կարող է ողջամիտ համարվել։ Երկրորդը. ԱԺ մի շարք պատգամավորներ, Դատախազությունը, այլ անձինք հանդես էին գալիս հայտարարություններով ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների վերաբերյալ։ Փաստորեն, այդ հայտարարություններն արվում էին փաստաթղթին բացարձակ չտիրապետելու պայմաններում։ Երրորդ. ՍԴ մասին օրենքը նման գործիքակազմ չի նախատեսում, որ նիստը հետաձգվի, որպեսզի փաստաթղթին ծանոթանան։ Ներկայացվածն ակնհայտ անհիմն միջնորդություն է»,- եզրափակեց պաշտպանը։

Մերի Մարտիրոսյան