Պապի տնկած 40 տարվա ծառերը կտրելու համար բնակիչն ու գյուղապետը հայտնվել են ոստիկանությունում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Հացիկ բնակավայրի վարչական ղեկավարի և  բնակիչ Լենա Մանուկյանի միջև ծառերը հատելու պատճառով տարաձայնություններ են առաջացել: Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Լենա Մանուկյանը դիմել է Factor.am-ին և հայտնել, որ մի քանի օր առաջ Հացիկի վարչական ղեկավար Կարեն Պետրոսյանն անօրինական հատել է իր հողամասի և հարակից տարածքի ծառերը:

Ըստ բնակչի, համայնքապետարանից նախապես չեն զգուշացրել և որևէ հիմնավորում չեն ներկայացրել. «Պապիս տնկած երեսուն տարվա ծառերը կտրեցին, մեզ որևէ թույլտվություն ցույց չտվեցին: Իբր հոսանքալարերն անցկացնելու համար կտրեցին ցանկապատի մոտ գտնվող հացենիները և մեր հողամասի մեջ գտնվող թթենին: Առանց մեր իմացության կտրել են, անգամ ցանկապատն են վնասել, կտրված ճյուղերն էլ ընկել են մյուս ծառերի վրա: Մենք տեղյակ չենք եղել, տանը նստած ենք եղել, իրենք կտրել են: Գյուղապետն է արել, ասում է՝ համայնքապատկան է, որն ուզեմ կկտրեմ»:

Լենա Մանուկյանն ասաց, որ դիմել է ոստիկանություն, եթե հանգամանքները չպարզվեն, ապա դիմելու է նաև Դատախազություն: Նա պահանջում է, որ իրեն ներկայացնեն Մարմաշեն խոշորացված համայնքի ավագանու այն որոշումը, որի համաձայն հատվել են Հացիկի ծառերը. «Ես չգիտեմ՝ ինքը թույլտվություն ունի, թե՝ ոչ, բայց որ միջամտեցինք, էլ չշարունակեց ծառահատումը: Ծառերից մեկի հատումը կիսատ մնաց, եթե թույլտվություն ունենար՝ ավարտին կհասցներ, բայց չարեց մեր միջամտելուց հետո: Երկու հատը կտրել՝ տարել են, իսկ մյուսը միջամտեցինք, կիսատ մնաց՝ բերքը վրան»:

Հացիկի վարչական ղեկավար Կարեն Պետրոսյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ծառերը ոչ թե հատվել են, այլ՝ էտվել: Նա հավաստիացնում է, որ դրանք համայնքապատկան ծառեր են, իսկ էտելու անհրաժեշտությունը պայմանավորված է եղել համայնքի արտաքին լուսավորության խնդրի կարգավորմամբ: «Ես ծառ չեմ կտրել, համայնքապատկան երեք ծառի ճյուղեր եմ էտել, որը էլեկտրալարերին էր խանգարում: Գյուղի արտաքին լուսավորությունն Էլցանցից եկել կտրել էին, քանի որ ծառի ճյուղերը խանգարում էին: Ծառերից չորս մետր եմ կտրել, որ լույսերը միացնեն, քանի որ մեկ ամիս է՝ զրկված էինք գիշերային լուսավորությունից: Բնակչին չեմ զգուշացրել, քանի որ դա համայնքի տարածքն էր ու համայնքի ծառերը: Իր հողամասում չի եղել, երեքն էլ ճանապարհի վրա է, համայնքապետարանից էլ թույլտվություն եմ ունեցել: Իրենք ասում են, որ քառասուն տարի առաջ իրենց պապն է տնկել»,- ներկայացրեց գյուղապետը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից էլ փոխանցեցին, որ հունիսի 27-ին բնակչից դիմում են ստացել, նյութեր են նախապատրաստվում:

Նարեկ Կիրակոսյան