Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է ընդդիմադիր գործիչ, թալիշների ազգային շարժման առաջնորդ Ֆահրադդին Աբոսզոդայի (Աբասով) գործով դատաքննությունը, գրում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները: Դատարանը նրան դատապարտել է 16 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանի Քրեական օրենսգրքով նախատեսված «Պետական դավաճանություն» հոդվածով: Ֆահրադդին Աբոսզոդան Ադրբեջանի հայցի հիման վրա Բաքու է արտահանձնվել 2019 թվականի փետրվարին՝ Ռուսաստանում կեցության ժամկետի ավարտի հետ կապված: …