ՀՀ-ում տեղի է ունեցել աննախադեպ մասշտաբով հանցագործություն, մահացել է 600-ից ավելի մարդ․ Արթուր Ղազինյանը ՀՔԾ է դիմելու

Լուրեր

27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են ՌԴ-ի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրանիայի համար օգտագործելու նոր տարբերակներ գտնելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
27.08.2026 | 18:14
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչը փոքր բրոնզե մեդալ նվաճեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 18:10
Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից ՔԿՀ է տեղափոխվել // Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 18:03
Հաագայում մահացել է ցեղասպանության համար դատապարտված բոսնիացի սերբ գեներալ Ռատկո Մլադիչը
27.08.2026 | 17:55
38 օր հացադուլի մեջ. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»
27.08.2026 | 17:54
Որ ձեզնից աջ թեքվեք, կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ․ Ալեքսանյանը՝ Մեսրոպ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:46
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան մոտ ակցիա է անցկացվել․ Բաքուն դատապարտել է «սադրանքը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:40
66:64. Վոլեյբոլի Իտալիայի և Գերմանիայի հավաքականները մեկ սեթի տևողության ռեկորդ են սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:37
Արտաքին գործերի և «какой-нибудь» առևտրի, տիտղոսային անվանմամբ նախարարությանը առևտուր եք ավելացնում․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:28
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը հարվածել է ծառայողին և կասկածելի փաթեթը նետել կոյուղատարի մեջ
Բոլորը

Հայաստանում տեղի է ունեցել հանցագործություն, որն իր մասշտաբով չունի նախադեպ․ մահացել է 600-ից ավելի մարդ, մեր պետության տնտեսությունը գտնվում է փլուզման եզրին, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են գործազուրկ, առողջապահական համակարգը գտնվում է վատթարագույն վիճակում։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը՝ խոսելով կորոնավիրուսի համաճարակի հետևանքների մասին։

«Այս հիմքով պետք է լինեն պատասխանատու անձինք, և այդ պատասխանատու անձինք մենք դիտարկում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որոնք տրամադրել են ակնհայտ կեղծ տեղեկատվություն և մեր քաղաքացիներից թաքցրել են իրենց կյանքի ու առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը»,- հավելեց նա։

Ղազինյանը նշեց, որ պաշտոնական կեղծիք կատարելու փաստի առթիվ այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Հատուկ քննչական ծառայություն։

Հանցագործության մասին ևս մեկ հաղորդում «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը ՀՔԾ է ներկայացրել դեռևս հունիսի 12-ին՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով։ Ասաց՝ այդ հաղորդման պարագայում քաղաքական որոշում է կայացվել և մերժվել է քրեական գործ հարուցելը, և ՀՔԾ-ին խնդրեց նոր հաղորդումը քննելիս ցուցաբերել բացառապես իրավական մոտեցում։

«Ես իմ անունից հաղորդում էի ներկայացրել հանցագործության մասին, որը վերաբերում էր կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստին։ Պայքարը տապալված է, հանցագործության մասին հաղորդումը ներկայացված է առավելագույնս հիմնավոր, ներկայացված են կոնկրետ փաստական տվյալներ առ այն, որ հասարակությունից թաքցվել և աղավաղվել է մարդկանց կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացվող տեղեկատվությունը՝ նման տեղեկություն տրամադրելու պարտավորություն ունեցող սուբյեկտների կողմից, որը կատարվել է ոլորտի համար պատասխանատու սուբյեկտի կողմից, ինչը հանգեցրել է մահվան կամ ծանր հետևանքների»,- նշեց նա։

Ըստ Արթուր Ղազինյանի՝ առողջապահության ոլորտում մարդու կյանքի և առողջության համար տեղեկություն տրամադրելու պարտավորություն ունեն ՀՀ-ում առողջապահության քաղաքականության մշակման համար պատասխանատու սուբյեկտները՝ Կառավարությունը և Առողջապահության նախարարությունը։ Մինչդեռ, նրա խոսքով, իր հաղորդումը քննելիս ՀՔԾ քննիչը բացատրություն է վերցրել միայն առողջապահության փոխնախարարից։

«Քննիչը պետք է ձեռնարկեր համալիր միջոցառումներ, բացատրություններ վերցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից, «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի տնօրենից և այլ սուբյեկտներից, որոնք այս ընթացքում տեղեկություններ են տրամադրել նոր կորոնավիրուսի վտանգավորության, մահաբերության, դրա տարածման, վտանգի և այլնի մասին։ Դա տեղի չի ունեցել, քննիչը խուսափել է դա անել։ Արդյունքում ֆորմալ առումով 14 էջանոց որոշում է կազմվել»,- ասաց Ղազինյանը։

Բանախոսը նշեց նաև, որ ՀՔԾ-ի որոշմանը ծանոթանալիս սենսացիոն բացահայտում են արել․ «Որոշման մեջ նշվում է, որ Արթուր Ղազինյանի կողմից COVID-19-ի մասին դատողություններ են արվել՝ ելնելով ներկայիս իրավիճակից, երբ ՀՀ-ում արձանագրված առաջին հաստատված դեպքից անցել է ավելի քան 5 ամիս։ Խոսքը հունիսի վերջի-հուլիսի սկզբի մասին է։ Երբ 5 ամիս հետ ենք վերադառնում, ստացվում է, որ նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը արձանագրվել է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ուղիղ մեկ ամիս առաջ՝ հունիսի 6-ին պարետատան նիստից հետո Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը չորս անգամ ասաց՝ փետրվար ամսից։ Կարող եմ ասել, որ և՛ Մհեր Դավիդյանցը, և՛ ՀՔԾ-ն բացառապես ազնիվ են եղել մեր քաղաքացիների հետ՝ ի տարբերություն ՀՀ վարչապետի և առողջապահության նախարարի։ Նրանք հաստատել են, որ հունվարի վերջ-փետրվարին Հայաստանում եղել է հաստատված վարակակիր, ինչը Փաշինյանը փորձեց ապարդյուն հերքել, ասել, որ դա վրիպակ է։ ՀՔԾ-ն, ամենայն հավանականությամբ, հիմա կհայտարարի, որ իր նշած 5 ամիս պնդումը եղել է վրիպակ, անփութություն»։

Արթուր Ղազինյանը նաև կարծիք հայտնեց, որ առաջին վարակակրի փաստը թաքցվել է՝ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի պատճառով։

«Սա արվել է մեկ նպատակով, ինչը համապարփակ ներառված է Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարության մեջ․ «Կորոնավիրուսի ամենամեծ վտանգը խուճապն է»։ Այսինքն՝ դա արել են՝ խուճապ չառաջացնելու, դրա վտանգավորության աստիճանը նվազեցնելու և ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեին մասնակցությունը և իրենց համար անհրաժեշտ քանակի «այո» ձայներ հավաքելու նպատակով»,- ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը։