Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցների անվանումների մեջ «մանկապատանեկան մարզադպրոց» արտահայտությունից կհանվի «մանկապատանեկան» բառը: Նախարարության ներկայացրած նախագծում նշվում է, որ փոփոխություններ թվով 8 որոշումներում են կատարվելու, որոնք վերաբերում են մանկապատանեկան մարզադպրոցներ ստեղծելուն: Որոշումն անդրադառնալու է ԿԳՄՍՆ-ի ենթակայության 25 մանկապատանեկան մարզադպրոցներին: «Մանկապատանեկան» բառը հանելը պայմանավորված է նրանով, որ ներկա դրությամբ մանկապատանեկան մարզադպրոցներում սաները …

