Իրանում գործողությունը կարող է տևել 4 շաբաթ. Թրամփ

Լուրեր

30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի ռազմական գործողություններն Իրանում, հավանաբար, կշարունակվեն հաջորդ չորս շաբաթների ընթացքում։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է Daily Mail-ին տված հարցազրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Թրամփի խոսքով՝ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրվածի։ ԱՄՆ-ը «ոչնչացրել է» Իրանի ղեկավարությանը, պնդել է նա՝ հավելելով, որ, ըստ երևույթին, խոսքը 48 անձի մասին է։

ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ բաց է Իրանի հետ հետագա բանակցությունների համար, բայց չի կարող ասել՝ արդյո՞ք դրանք տեղի կունենան «մոտ ապագայում»։

«Չգիտեմ։ Նրանք ուզում են խոսել, բայց ես ասացի՝ «Դուք պետք է խոսեիք անցյալ շաբաթ, ոչ թե այս շաբաթ»»,- ընդգծել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը մարտի 1-ի դիմել է  ամերիկացի ժողովրդին։ Նա խոստացել է «վրեժ լուծել» երեք զոհված ամերիկացի զինվորների համար, նոր վերջնագիր ներկայացրել Թեհրանին և կոչ արել աջակցել «ազատության» համար պայքարին։ Սա նրա երկրորդ ելույթն էր ժողովրդին վերջին 48 ժամվա ընթացքում։

Ավելի վաղ՝ մարտի 1-ին The Atlantic-ին տված հարցազրույցում Թրամփը մեղադրել է Իրանի կառավարությանը «չափազանց երկար սպասելու» մեջ։ Նա հավելել է, որ վերջին շաբաթներին Վաշինգտոնի հետ կապի մեջ գտնվող իրանցի բանակցողներից մի քանիսը սպանվել են հարվածների ժամանակ։

«Նրանք կարող էին գործարք կնքել։ Նրանք պետք է դա անեին ավելի շուտ։ Նրանք չափազանց խորամանկում էին»,- ասել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի