Բացահայտվել է, թե որ երկրի դեսպանատան վրա էին հարձակում ծրագրել Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից ձերբակալված երկրի երեք քաղաքացիները։ Այս մասին հաղորդում է իսրայելական Ynetnews-ը, որին վկայակոչում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Ադրբեջանի ՊԱԾ-ը կանխել է Բաքվում Իսրայելի դեսպանատան դեմ նախատեսված ահաբեկչական հարձակումը։ Այս տեղեկատվությունը հայտնի է դարձել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի՝ …

