Հյուսիսային Կորեան աջակցություն է հայտնել Իրանի նոր գերագույն առաջնորդին

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ աջակցում է Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ընտրությանը, որը փոխարինել է հորը՝ Ալի Խամենեիին։ Վերջինը սպանվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երկրի դեմ առաջին հարվածների ժամանակ։

«Հարգում ենք Իրանի ժողովրդի իրավունքներն ու ընտրությունը՝ ընտրելու իրենց գերագույն առաջնորդին»,- Փհենյանի  արտաքին գործերի նախարարության անանուն պաշտոնյայի խոսքերն է մեջբերել Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA), գրում է France 24-ը։

Աղբյուրն ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը «քանդում են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հիմքերն ու սրում անկայունությունն ամբողջ աշխարհում»: Խոսնակը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Իրանի «քաղաքական համակարգը և տարածքային ամբողջականությունը» խախտելու և «նրա սոցիալական համակարգը տապալելու» փորձի մեջ:

«Նման գործողություններն արժանի են համաշխարհային քննադատության և մերժման, քանի որ դրանք երբեք չեն կարող հանդուրժվել»,- հավելել է հյուսիսկորեացի պաշտոնյան:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի