Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, Իրանի նոր գերագույն առաջնորդ է նշանակվել

Լուրեր

27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
Բոլորը

Իրանում գերագույն հոգևոր առաջնորդ է նշանակվել Մոջթաբա Խամենեիին։ Նա կփոխարինի հորը՝ սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։ Սա վկայում է այն մասին, որ կոշտ գծի կողմնակիցները շարունակում են ամուր մնալ իշխանության գլխին՝ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության սկսվելուց մեկ շաբաթ անց, գրում է Reuters-ը։

Մոջթաբան, որն ազդեցություն ունի Իրանի անվտանգության ուժերում,  համարվում էր առաջատար թեկնածու Ալի Խամենեիից հետո՝ նոր առաջնորդ ընտրելու համար պատասխանատու 88 հոգևորականներից բաղկացած ժողովի քվեարկության նախաշեմին։

«Փորձագետների ժողովը վճռորոշ քվեարկությամբ այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին նշանակեց Իրանի Իսլամական Հանրապետության սրբազան համակարգի երրորդ առաջնորդ»,- ասվում է ժողովի հայտարարության մեջ։

Այս պաշտոնը Մոջթաբային տալիս է վերջնական խոսքի իրավունք Իսլամական Հանրապետության պետական ​​բոլոր հարցերում։

Մոջթաբայի նշանակումը, հավանաբար, կառաջացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զայրույթը, որը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է խոսք ունենա ընտրության հարցում, ասվում է հրապարակման մեջ։

«Եթե նա չստանա մեր հաստատումը, նա երկար չի դիմանա»,- ABC News-ին ասել է Թրամփը։

Հայտարարությունից առաջ Իսրայելը սպառնացել էր թիրախավորել ընտրված յուրաքանչյուր գերագույն առաջնորդի։

Մոջթաբայի հայրը՝ Իրանի երկարամյան գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, սպանվել է Իրանի դեմ մեկ շաբաթ առաջ սկսված առաջին հարվածներից մեկի ժամանակ։

Մինչ այդ, կիրակի ԱՄՆ զինված ուժերը հայտնել են, որ յոթերորդ ամերիկացին է մահացել մեկ շաբաթ առաջ Իրանի կողմից իրականացված առաջին հակահարձակման ժամանակ ստացած վերքերից։

ՄԱԿ-ում Իրանի դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 1332 իրանցի քաղաքացիական անձ, հազարվորները վիրավորվել են։

Մինչ Թրամփը պնդում է «անվերապահ հանձնման» մասին, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Քալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում հրադադարի և «կպատժի ագրեսորներին»։

Իսրայելը շարունակում է է թիրախավորել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ գերագույն հոգևոր առաջնորդի ռազմական գրասենյակի՝ վերջերս նշանակված ղեկավար Աբոլքասեմ Բաբաիանին․ նա սպանվել է շաբաթ օրը տեղի ունեցած հարվածի ժամանակ։

BBC-ն գրում է, որ ծնված լինելով 1969 թվականի սեպտեմբերի 8-ին հյուսիսարևելյան Մաշհադ քաղաքում՝ Մոջթաբան Ալի Խամենեիի վեց երեխաներից երկրորդն է։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 17 տարեկանում Մոջթաբան ծառայել է բանակում Իրան-Իրաք պատերազմի ժամանակ։

1999 թվականին Մոջթաբան մեկնել է Ղոմ՝ սուրբ քաղաք, որը համարվում է շիա աստվածաբանության կարևոր կենտրոն, որպեսզի շարունակի իր կրոնական ուսումնասիրությունները։ Հատկանշական է, որ մինչ այդ պահը նա հոգևորականի հագուստ չի կրել։ Ի տարբերություն հոր՝ Մոջթաբան մեծ մասամբ մնացել է աննկատ։ Նա երբեք որևէ պետական ​​պաշտոն չի զբաղեցրել, հրապարակային ելույթներ չի ունեցել, հարցազրույցներ չի տվել։ ԱՄՆ դիվանագիտական ​​հեռագրերում, որոնք հրապարակվել են WikiLeaks-ի կողմից 2000-ականների վերջին, նրան նկարագրում էին որպես «թիկնոցների հետևում կանգնած ուժ», որը լայնորեն համարվում էր ռեժիմի ներսում «կարող և ուժեղ առաջնորդ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի