Երեխա է վիրավորվել Թեհրանի հայկական թաղամասում. ինչ է կատարվում պատերազմի 12-րդ օրը

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Այս գիշեր հարված է հասցվել Թեհրանի Մաջիդիե հայկական թաղամասին։ Զոհերի մասին է հաղորդվում, սակայն ոչ հայերի շրջանում։

«Հարված է հասցվել Թեհրանի հայկական Մաջիդիե թաղամասին, դրան մոտ հայկական միության ապակիներն են փշրվել,  հայերի շրջանում ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։ Ըստ լուրերի՝ հարվածից հետո 20 մարդ զոհվել է, նրանց թվում հայեր չկան, բայց մի փոքր հայ երեխա վիրավորվել է»,- Factor TV-ի հետ զրույցում հայտնեց Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։

Ըստ Քեշիշյանի՝ ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական օբյեկտներից բացի թիրախավորում են նաև ոստիկանական բաժանմունքները։ Հայկական թաղամասում թիրախը եղել է հենց ոստիկանատունը։

Մերձավոր Արևելքում  պատերազմի արդեն 12-րդ օրն է։ Իրանը հայտարարել է ամենախոշոր հարձակման մասին հակամարտության սկզբից ի վեր՝ հրթիռներով և անօդաչուներով հարվածելով Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին։  Իսկ  Իսրայելն ու ԱՄՆ-ը շարունակում են օդային հարվածները Իրանի տարածքում։ Միացյալ Նահանգները ամեն օր շուրջ 900 միլիոն դոլար է ծախսում ռազմական գործողությունների վրա։ Թե որքան կտևի պատերազմը՝ կանխատեսումները շատ տարբեր են։

«Նախագահը դրել է շատ կոնկրետ առաքելություն, որը պետք է իրականացվի, և մեր գործն է անխոնջ կերպով դա իրականացնել։ Հիմա նա է կառավարում արագությունը։ Նա է, որ որոշում է կայացնում, թե երբ ենք մենք հասնում այդ կոնկրետ նպատակներին։ Իմ գործը չէ ենթադրել՝ սա սկիզբն է, միջնամասը, թե վերջը։ Դա նրա գործն է, և նա կշարունակի հաղորդել դրա մասին»,- նշեց Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

Երկուշաբթի հաստատվեց, որ սպանված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին փոխարինելու է որդին՝ Մոջթաբա Խամենեին։ Երկու օր անց The New York Times-ը գրում է, որ նոր առաջնորդը վիրավորվել է ոտքերից այն նույն հարվածների ընթացքում, որոնց հետևանքով սպանվել էր նրա հայրը։ Իրանական աղբյուրները պնդում են՝ նա «ողջ ու առողջ է»։ Նոր առաջնորդի գլխավոր անելիքը, ըստ Մովսես Քեշիշյանի, պատերազմը դադարեցնելն է։

Մինչ այդ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ոչնչացրել են Իրանի 16 նավ, որոնք, ըստ Վաշինգտոնի, փորձում էին ականապատել Հորմուզի նեղուցը։

Եվգենյա Համբարձումյան