«Փորձում են ընտրողների բերել Ռուսաստանից և Վրաստանից»․ «Անկախ դիտորդ»-ը հանցագործության մասին հաղորդում է տվել

Լուրեր

09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Անկախ դիտորդ»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ Ռուսաստանում հայազգի գործարարների նկատմամբ պարտադրանքի մասին։ Հաղորդումը ներկայացվել է Քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածով, որը վերաբերում է կուսակցության օգտին նվիրատվություն կատարելուն հարկադրելուն։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

«Արգելված է մարդկանց պարտադրել, որ կուսակցություններին նվիրատվություն կատարեն։ Իսկ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը (ФСБ) դա անում է։ Մենք այդ տեղեկությունները ունեինք ավելի քան մի ամիս, դրանց հետ կապված փորձում էինք ապացույցներ ձեռք բերել, բայց քանի որ Արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարությամբ հանդես եկավ, մենք որոշեցինք այլևս հաղորդում ներկայացնել»,- նշեց Իոաննիսյանը։

Հիշեցնենք՝ ծառայության մարտի 10-ի հայտարարության մեջ նշվում էր, որ հետախուզական  տեղեկություններ են ստացվել այն մասին, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով։

«Ճնշում գործադրողը ФСБ-ն է։ Ինֆորամցիա հավաքելու տարբեր աղբյուրներ ունենք, այս ընտրությունների ժամանակ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում և Վրաստանում տեղի ունեցող այն պրոցեսներին, որոնք կապ ունեն Հայաստանի ընտրությունների հետ։ Մի հոգու մասին չի խոսքը»,- նշեց Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով՝ տեղեկություններ ունեն նաև, որ փորձում են ընտրողների բերել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Վրաստանից։

Այս գործողություններում ևս դիտորդական առաքելության ներկայացուցիչը տեսնում է ռուսական պետական մարմինների հետքը։

«Այդ նույն հետքը Վրաստանում չենք տեսնում, այսինքն՝ Վրաստանում պետական մարմինները այդ «տասովշիկության» մեջ ներգրավված չեն։ Ռուսաստանում դա կա, Ռուսաստանում մարդկանց կազմակերպում են, որ բերեն, և մենք նաև տեսել ենք, որ Հայաստանում այդ բերվող ընտրողներին դիմավորելու համար ավտոբուսներ են մոբիլիզացվում»,- նշեց նա։

Իոաննիսյանը միևնույն ժամանակ ընդգծում է՝ Հայաստանում նման տեխնոլոգիաներից օգտվող ուժերին ընտրապայքարից դուրս թողնելու հետ կապված մեխանիզմները սահմանափակ են, դրանց դեմ կարելի է պայքարել միայն իրավական մեխանիզմներով։

 

Եվգենյա Համբարձումյան