Քաղաքացիները, որոնք 10 տարի և ավելի Հայաստանի հետ կապը կտրել են, ընտրողների ցուցակում չեն ներառվելու․ ԿԸՀ նախագահ

Լուրեր

28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
28.10.2026 | 13:15
Հակոբ Սերոբյան. «Աշխարհի առաջնության արդյունքն անակնկալ էր ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:08
Ռուսական ոսկին ՀՀ-ի տարածքով չի գնացել, չի եկել․ Պապոյանը՝ տնտեսական ցուցանիշների անկման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:01
Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյան. «Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեր բոլոր քաղաքացիները ներառված են բնակչության պետական ռեգիստրում, բայց որպեսզի քաղաքացին ներառվի ընտրողների ցուցակում, պիտի ունենա գործող, անձը հաստատող փաստաթուղթ»,- այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ այս կարգավորումը տարեցտարի ֆիլտրում է ընտրողների ցուցակները, որովհետև ժամկետը լրանում է, արդյունքում ստացվում է՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք 10 տարի և ավելի Հայաստանի հետ կապը կտրել են, ընտրողների ցուցակում չեն ներառվելու։

«Այսինքն՝ չունեն անձը հաստատող փաստաթուղթ, իրենք շարունակելու են մնալ բնակչության պետական ռեգիստրում, երբ որ անձը հաստատող փաստաթուղթ ձեռք կբերեն, իսկ դա կարող է նաև հյուպատոսությունների միջոցով իրականացվել, այսինքն՝ դրա համար պարտադիր չէ նույնիսկ, որ իրենք վերադառնան Հայաստան։ Այդ դեպքում իրենք միանգամից նորից կվերականգնվեն ընտրողների ցուցակում»,- նշեց Հովակիմյանը։