Սերբիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նվաճել է 2 բրոնզե մեդալ և ունի եզրափակիչի մասնակից։ Բրոնզե մեդալակիր են դարձել Արման Հարությունյանը (57 կգ) և Դավիթ Մարգարյանը (70 կգ), իսկ Լևիկ Միքայելյանը (61 կգ) նվաճել է եզրափակիչի ուղեգիր։ Մարտի 11-ին Միքայելյանը Եվրոպայի Մ-23 չեմպիոնի կոչումը կվիճարկի ադրբեջանցի Ջեյհուն Ալահվերդիևի …

