ՆԳՆ-ում պաշտոնի թեկնածուները բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ կլրացնեն, ինչը կգնահատվի ԿԿՀ-ի կողմից․ նոր կարգ է ներդրվել

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ-ից հայտնում են, որ գերատեսչության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակումներն արդեն իսկ կատարվում են բացառապես ԿԿՀ եզրակացության հիման վրա։ Նշվում է, ոչ  ստացվել են առաջին դրական եզրակացությունները։

«Ներքին գործերի նախարարությունը շարունակաբար կատարելագործում է ներքին վերահսկողության և հակակոռուպցիոն գործիքակազմը։ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելու գործընթացում ներդրված նոր կարգով թեկնածուները բարեվարքության վերաբերյալ կլրացնեն հարցաթերթիկ, ինչը կգնահատվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։

Արդեն իսկ ներկայացված դիմումների հիման վրա համապատասխան հարցաթերթերը փոխանցվել են հանձնաժողովին և ստացվել են դրական եզրակացություններ։
Դրական արդյունքների հիման վրա ծառայողները կնշանակվեն համապատասխան պաշտոնների։

Փոփոխությունը կնպաստի Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների բարեվարք գործունեության ապահովմանը՝ հնարավորինս կանխելով բարեվարքության համակարգի տարրերին վերաբերելի խախտումները և բարձրացնելով ծառայության նկատմամբ վստահության մակարդակը»,- ասված է հաղորդագրությունում։