Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչպես է ստացվել, որ Ղարաբաղ մարդասիրական օգնություն հասցնելու մասին դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական հաղորդագրության մեջ է հայտնվել Ստեփանակերտի ադրբեջանական անվան` «Խանքենդիի» հիշատակումը։ Ավելի վաղ դեսպանատան Facebook-ի էջում ՌԴ ԱԻՆ-ի վրա հղումով տեղադրվել էր պաշտոնական մամլո հաղորդագրություն, որտեղ տեղ էր գտել «… ընդամենը Ստեփանակերտ/Խանքենդի մոտ 50 տոննա …

