Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել ԶԼՄ աշխատակիցների հանդեպ կիրառված բռնությունների վերաբերյալ։ Հայտարարությունը՝ ստորև. Երեկ՝ փետրվարի 23-ին, Երևանում ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիային հաջորդած երթի ժամանակ նպատակաուղղված հարձակում է իրականացվել իրադարձությունները լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների վրա։ Նկատելով վերջիններիս, ցուցարարների մի խումբ վիրավորել և հայհոյել է նրանց, սպառնացել, որ ռադիոկայանը փակելու են։ Ապա այդ մարդիկ հարվածներ են …

