ԱՄՆ-ն Տաջիկստանն ու Թուրքմենստանը դասել է այն պետությունների շարքին, որոնք առանձնակի անհանգստություն են հարուցում դավանանքի ազատության ոլորտում խախտումների հարցում։ Այդ երկրների ցուցակը ներկայացվել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նախկին հետխորհրդային երկրներից զատ՝ 10 երկրներից բաղկացած ցուցակում ներառվել են Բիրման, Իրանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան ու Էրիթրեան։ …