Բունդեսթագի պատգամավոր Կարեն Շթրենցը, որն իշխող Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքի անդամ էր, չվերթի ժամանակ մահացել է։ Գերմանական BILD պարբերականի փոխանցմամբ՝ նա Կուբայից Գերմանիա էր վերադառնում։ Նշվում է, որ Շթրենցն ինքնաթիռում կորցրել է գիտակցությունը։ Անձնակազմը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Դուբլինում, սակայն պատգամավորի կյանքը փրկել չի հաջողվել։ Հայտնի չէ, թե ինչու է Շթրենցը մեկնել Կուբա՝ մասնավո՞ր, թե՞ գործնական …

