Ալիևը Շուշին «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք» է հռչակել

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 7-ին հրամանագիր է ստորագրել, որով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած հայկական Շուշի քաղաքը հայտարարվում է «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հրամանագրի համաձայն՝ 1977 թվականին «ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ որոշում էր կայացվել «Շուշի քաղաքի պատմական մասը պատմական ու ճարտարապետական արգելոց հռչակելու մասին»: Նշվում է, թե այս որոշման արդյունքում կարևոր քայլեր են ձեռնարկվել Շուշիի հուշարձանների պահպանման ուղղությամբ՝ հավերժացնելով մշակույթի և արվեստի ականավոր գործիչների հիշատակը»:

Հիշեցնենք, որ պատմամշակութային արժեքներ «գնահատող» Իլհամ Ալիևը Արցախի օկուպացված տարածքներում ոչնչացնում է հայկական եկեղեցիներն ու պաշմամշակութային արժեքները։ Օրերս տեղեկություններ հայտնվեցին, որ Ադրբեջանը հանել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը։

ՀՀ ԱԳՆ-ն ահազանգել էր՝ Ադրբեջանը փոխում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի պատմաճարտարապետական ամբողջականությունը։

«Հատկանշական է, որ Ադրբեջանը Շուշիի Մայր տաճարի հետ կապված գործողություններ է իրականացնում՝ առանց Հայ առաքելական եկեղեցու հետ խորհրդակցելու, ինչն ակնհայտորեն խախտում է հայ հավատացյալների կրոնի ազատության իրավունքը»,- հայտարարել էին ՀՀ ԱԳՆ-ից։

Տաթև Ֆռանգյան