ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ վերականգնվում է Մ-1 – Ներքին Սասնաշեն – Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը: «Հիմնանորոգումը կավարտվի այս տարի: Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում են նաև համայնքների ենթակառուցվածքները։ Մասնավորապես, այս ճանապարհի նորոգման ընթացքում կվերակառուցվի մոտ 250 մ ջրագիծ, կտեղափոխվեն …

