Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին կուսակցության քաղխորհրդի նիստից հետ ներկայացրել է կառավարության նոր կազմը: Ըստ թեկնածուի` նոր կառավարությունում կլինի երկու նոր դեմք: Այս մասին տեղեկացնում է «Ալիք» մեդիան։ Ղարիբաշվիլիի որոշմամբ, Վրաստանի պաշտպանության նախարարությունը կղեկավարի գործող փոխնախարար Ջուանշեր Բուրճուլաձեն: Կփոխվի նաև տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը: Այս պաշտոնում Մայա Ցքիտիշվիլիին կփոխարինի գործող փոխնախարար Իրակլի Քարսելաձեն: Իրակլի …

