Պատվաստումների վկայագրերը ԵՄ-ում ուժի մեջ կմտնեն հունիսից

Լուրեր

11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
Բոլորը

Հունիսի երկրորդ կեսից կորոնավիրուսի դեմ պատվաստման եվրոպական սերտիֆիկատը կգործի ողջ ԵՄ տարածքում, հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ՝ զբոսաշրջիկներին հրավիրելով սկսել ամրագրումներ դեպի Իտալիա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ժամանակն է ամրագրել ուղևորությունները դեպի Իտալիա, մենք անհամբեր սպասում ենք ձեզ կրկին ողջունելու համար», – ասել է Դրագին` G20- ի զբոսաշրջության նախարարների վիրտուալ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ:

Զբոսաշրջությունը վերականգնելու համար, նրա խոսքով, ճանապարհորդների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ են պարզ և հստակ կանոններ:

«Մենք ունենք ազգային «կանաչ սերտիֆիկատ», որը թույլ է տալիս մարդկանց տեղափոխվել մարզից մարզ, և այն կգործի մինչև մայիսի կեսերը: Հունիսի երկրորդ կեսից կգործարկվի ԵՄ պատվաստումների անցաթուղթը», – ասաց Դրագին:

Խոսելով «զբոսաշրջության քսանյակի» վիրտուալ հանդիպման արդյունքների մասին ՝ Իտալիայի վարչապետը նշել է, որ դրա «զբոսաշրջության ապագայի ուղեցույցները առաջարկում են հստակ ռազմավարություն ամբողջ աշխարհում զբոսաշրջության վերականգնման համար»:

«Դրանք կարևորում են զբոսաշրջության կարևոր դերը վերականգնման գործում և նաև վերահաստատում են զբոսաշրջությունն առավել ընդգրկուն, կայուն, էկոլոգիապես մաքուր դարձնելու և տեղական համայնքները ներգրավելու անհրաժեշտությունը»,- եզրափակել է  Դրագին: