Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը սկսեց պայքարը Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում:
Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մրցեցին Ֆրանսիայի Մ-17 հավաքականի հետ ու պարտվեցին 0:4 հաշվով:
Առաջին խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էլիես Դիալոն։ Ընդմիջումից հետո վերջնական հաշիվը ձևակերպեց Յանիս Խարբուշը։
10-րդ խմբի մյուս խաղում Իտալիայի Մ-17 հավաքականը 6 անպատասխան գնդակ ուղարկեց Լյուքսեմբուրգի թիմի դարպասը։
Հայաստանի Մ-17 հավաքականը նոյեմբերի 14-ին կմրցի իտալացիների հետ, իսկ 3 օր անց կհանդիպի Լյուքսեմբուրգի թիմին: 10-րդ խմբի խաղերն անցկացվում են Հայաստանում:

