ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը փետրվարի 24-ին ընդունել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովային և ՖՄԻ Հայաստանում գիտահետազոտական կենտրոնի գործառնական ղեկավար Վահե Դանիելյանին: «Նախարարը ողջունեց հյուրերին, նրանց ներկայացրեց նախարարության հիմնական գործառույթները, նշեց, որ Նախարարությունը ձեռնամուխ է եղել զարգացնելու բարձր տեխնոլոգիական ոլորտը, հավելեց, որ ինովացիոն ծրագրերը երբեք այս տեմպով չեն ֆինանսավորվել: …

