2018 թվականի իշխանափոխությունից հետո, երկու տարիներին ժառանգություն մնացած քրեական գործերին, 2020-ին գումարվեցին նորերը։ Տարին սկսվեց ապօրինի որդեգրման գործով տուժած ծնողների բողոքի ակցիաներով, որոնք պահանջում էին կալանավորել մեղադրյալներին։ Հիշեցնենք՝ ապօրինի որդեգրման գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը և այլք։ Բոլորն ազատության մեջ …

