Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չինական Sinopharm տեսակի պատվաստանյութի կիրառմանը ճանաչում է շնորհել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀԿ-ի ղեկավար Տեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն արտադրում է Պեկինի կենսաբանական ապրանքների ինստիտուտը, երկու ներարկման միջև պետք է անցած լինի 21-28 օր: Պատվաստանյութը պահվում է +2,+8 աստիճան ջերմաստիճանի ներքո: Տարբեր երկրներում արված հետազոտությունների հիման վրա Sinopharm/BBIBP-ի արդյունավետությունը 78.1 % է 18-59 տարիքային կատեգորիայի շրջաններում: …

