Վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները
Հասարակություն
08.05.2021 | 17:21Առողջապահության նախարարի հրամանով վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Դրա արդյունքում մայիսի 10-ից կվերսկսվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաների համալրումը/ընդունելությունը:
Մանկապարտեզներ կրկին հաճախելու հնարավորություն կունենան
ա/ այն երեխաները, որոնք նախկինում հաճախել են համայնքային մանկապարտեզներ, բայց սահմանափակումների բերումով նախադպրոցական կրթությունն ընդհատվել է,
բ/ հիմնանորոգման պատաճառով ժամանակավորապես փակված մանկապարտեզներ հաճախող երեխաները, որոնք ծնողների համաձայնությամբ կյամալրեն այլ մանկապարտեզների խմբերը՝ ըստ հնարավորության,
գ/ հերթագրված երեխաները»,- գրել է Կարապետյանը: