ԱՄՆ կոնգրեսական Քրիս Սմիթը կոչ է արել 50 մլն դոլար հումանիտար օգնություն տրամադրել Արցախին

Լուրեր

11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի հեղինակավոր անդամ, հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը կոչ է արել առնվազն 50 մլն դոլար հատկացնել Արցախի ժողովրդին՝ սննդի, ենթակառուցվածքների, բնակարանային ու բժշկական կարիքների համար, հաղորդում է 1lurer.am-ը։

Հանձնախմբի ղեկավարներին ուղղված նամակում Քրիս Սմիթն այս օգնությունը կենսական է համարել Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմի հետևանքները հաղթահարելուն ուղղված ջանքերի համար:

Քրիս Սմիթը նաև խստորեն դատապարտել է Թուրքիայի՝ սիրիացի վարձկանների հավաքագրումն ու ֆինանսավորումը, որոնք Արցախի պատերազմում պայքարել են Ադրբեջանի կողմից:

Հանրապետական կոնգրեսականն իր նամակում կոչ է արել նաև դադարեցնել Ադրբեջանին ռազմական ցանկացած օժանդակություն ցուցաբերելը:

«Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են տապալել Արցախում խաղաղության հաստատման հեռանկարները և հրաժարվում են հայրենիք վերադարձնել 200 հայ ռազմագերիներին»,- գրել է Քրիս Սմիթը: