«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին

Լուրեր

11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
Բոլորը

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 30-ամյակին նվիրված միջոցառմանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է համայնքային կառավարման արդյունավետության բարձրացման, ծառայությունների թվայնացման և ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը։

Նրա խոսքով՝ 2015 թվականից իրականացվող վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ընդլայնվել են համայնքների լիազորություններն ու ֆինանսական հնարավորությունները։ Փոխվարչապետն անդրադարձել է նաև 2018 թվականից իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, ֆինանսական համահարթեցման մեխանիզմների կատարելագործմանը և համայնքների սեփական եկամուտների ավելացմանը։

Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Փոխվարչապետն ուղերձում մասնավորապես նշել է.

«Երևանի հարգարժա՛ն քաղաքապետ,

ՏԿԵՆ հարգելի՛ նախարար,

Կառավարության հարգելի՛ անդամներ, մարզպետներ,

Համայնքների հարգարժան ղեկավարներ, ավագանու անդամներ,

Տեղական ինքնակառավարման համակարգի ներկայացուցիչներ,

Դիվանագիտական կորպուսի և միջազգային գործընկեր կազմակերպությունների հարգելի՛ հյուրեր,

Ուրախ եմ Ձեզ ողջունել և շնորհավորել՝ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 30-ամյակի կապակցությամբ։

Այս օրը լավ առիթ և հնարավորություն է՝ մեր հանրային կյանքում տեղական ինքնակառավարման դերը նշանավորելու համար, որպես ժողովրդավարական կառավարման, դրանում՝ հանրային մասնակցության խորացման և պետականության ամրացման հիմնասյուներից մեկը։

1996 թվականի նոյեմբերի 10-ին ընդունված օրենսդրական հիմքերով Հայաստանում ամրագրվեց իշխանության ապակենտրոնացման և տեղական ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման մեկնարկը։ Անցած երեք տասնամյակների ընթացքում համակարգն անցել է զարգացման կարևոր փուլեր՝ ձևավորելով տեղական ինքնակառավարման կայուն և արդյունավետ ինստիտուցիոնալ հիմքեր։

2015 թվականից իրականացվող վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ձևավորվել են կենսունակ համայնքներ, ընդլայնվել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն ու հնարավորությունները։ Բարելավվել է համայնքային ծառայությունների որակը և ընդլայնվել է մարդկանց համար դրանց հասանելիությունը։

Համայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից են։

Այս ուղղությամբ տարվող քաղաքականությունը ունեցել է մի շարք կարեւոր դրսևորումներ։ 2018 թվականից իրականացվում են պետական աջակցությամբ սուբվենցիոն ծրագրեր, որոնց միջոցով համատեղվում են պետական և համայնքային ռեսուրսները՝ համայնքային կյանքի համար առաջնահերթ նշանակություն ունեցող տնտեսական ծրագրեր իրականացնելու համար։

Կատարելագործվել են ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկման մեխանիզմները՝ նպատակ ունենալով մեղմել համայնքների տնտեսական և ֆինանսական հնարավորությունների տարբերությունները և ապահովել հանրային ռեսուրսների առավել հավասարակշռված բաշխում։

Զգալիորեն ընդլայնվել են համայնքների սեփական եկամուտների ավելացման հնարավորությունները, ինչի արդյունքում համայնքային գույքային հարկերն ապահովում են մի քանի անգամ մեծ ծավալով տնտեսական և սոցիալական ծրագրեր իրականացնելու հնարավորություններ։

Այսօր մեր բոլոր համայնքներում կառուցվում և նորոգվում են բազմաթիվ դպրոցներ, նախադպրոցական հաստատություններ, կրթական, մշակութային և մարզական կենտրոններ, դրանք կահավորվում են ամբողջովին նոր գույքով և սարքավորումներով։ Կառուցվում և նորոգվում են ճանապարհներ, արդիականացվում են ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման և լուսավորության համակարգերը։

Մեր մոտեցումը հստակ է. համայնքային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներդրումները պետք է շարունակաբար ընդլայնվեն՝ նպաստելով պետության տնտեսական հզորացմանը, մեր տնտեսության մրցունակությանը և կայունության ավելացմանը։

Հարգելի՛ գործընկերներ,

Համայնքների զարգացմանն ուղղված բարեփոխումները շարունակական են։ Դրանք պետք է խորացվեն՝ օգտվելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և կառավարման թվայնացված համակարգերի կիրառության առավելություններից՝ համայնքային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու և մատուցվող ծառայություններն ավելի հասանելի դարձնելու նպատակով։ Համայնքն առաջին օղակն է, որտեղ քաղաքացին անմիջականորեն առնչվում է կառավարման մարմինների և նրանց ծառայությունների հետ, և պետք է անել հնարավոր ամեն բան՝ մարդկանց ժամանակը խնայելու և նրանց խնդիրների լուծման լավագույն հնարավորությունը իրագործելու համար։ Հետևաբար, առաջին հերթին համայնքային կառավարման որակից, աշխատակազմերի պրոֆեսիոնալիզմից և պատասխանատվությունից է կախված պետության և պետական ինստիտուտների նկատմամբ մեր քաղաքացիների վստահության ամրացումը։ Ամուր համայնքները պետության հզորացման կարևորագույն հիմքերից են։

Հարգելի ներկաներ,

Կրկին շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 30-ամյակի կապակցությամբ։

Մաղթում եմ նոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ ի բարօրություն մեր համայնքների և ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման։

Շնորհակալություն»։