Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել,իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․Տիգրան Աբրահամյան

Լուրեր

11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել,իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․Տիգրան Աբրահամյան
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ թիմակցի՝ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը պետք է կրեն օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանը, արդարադատության նախարարն ու Քրեակատարողական ծառայության պետը։

Նրա խոսքով՝ փաստաբանական թիմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Գևորգյանի ինքնազգացողության վատացման պահին նրան բժիշկը չի զննել, բժշկական օգնություն է ցուցաբերել բուժակը, իսկ շտապօգնության մեքենան դեպքի վայր է հասել 35-40 րոպե անց։ Աբրահամյանը նշեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկին մոտ գտնվող «Էրեբունի» բժշկական կենտրոնում գործում է Հայաստանի լավագույն սրտաբանական կլինիկաներից մեկը, և շտապօգնության ավելի արագ հասնելու դեպքում, իր գնահատմամբ, հնարավոր էր փրկել Գևորգյանի կյանքը։

Պատգամավորը պնդեց, որ եթե Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառվեր, այս ողբերգությունը տեղի չէր ունենա։

Նա հիշեցրեց, որ կալանքը ծայրահեղ միջոց է, ոչ թե պատիժ, և ընդգծեց, որ գործով նախաքննությունն ավարտվել է ընդամենը 15-20 օրվա ընթացքում, թեև դատարանը երկու ամսով կալանք էր կիրառել։

«Գործը շինծու էր, կարված էր և վարկաբեկող էր»,- հայտարարեց Աբրահամյանը։

Անդրադառնալով Գևորգյանի ինքնազգացողության վատացման հնարավոր պատճառներին՝ պատգամավորը նշեց նաև նրա նկատմամբ սկսված, իր բնորոշմամբ, սևացնող արշավը։

Բացի այդ, նա խոսեց քրեակատարողական հիմնարկներում տիրող վատ պայմանների և մարդու իրավունքների տարրական երաշխիքների բացակայության մասին։

Հարցին՝ արդյոք այս դեպքից հետո պաշտոնանկություններ պետք է լինեն, Աբրահամյանը պատասխանեց՝ այո՛՝ ընդգծելով, որ պատասխանատվության հարցը իշխանությունների տիրույթում է։

«Հերիք եղավ, բոլ եղավ, չի կարող սա երկար շարունակվել»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը գնալով վերածվում է բռնապետության։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան