Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
Բրազիլիայի հավաքականի կազմում 1994 թ. աշխարհի չեմպիոն Դունգան Ռուսաստան կատարած այցի ընթացքում կարծիք է հայտնել Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու, Երևանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի մասին:
«Նա կարևորագույն խաղացող է պատմության մեջ: Մեկը նրանցից, ովքեր գոլեր են խփում ու ստեղծում տարբերություն: Նա ռմբարկու է. դա մեծություն է դարձնում նրան: Ինձ համար նա Ռաուլի և Ռոնալդոյի մակարդակի ֆուտբոլիստ է, և խոսքը միայն խաղային որակների մասին չէ, այլև՝ անհատականության»,- Բրազիլիայի հավաքականի նախկին ավագի ու նախկին գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է Sport-express.ru-ն:
Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել էր 2025 թվականի նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկանում: Հոկտեմբերի 12-ին նա կդառնար 100 տարեկան։
Դավիթ Եղիազարյան

