Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել

Լուրեր

11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինային։ Զապորոժիեի մարզին հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։ Նրա խոսքով՝ ստացվել է 159 հաղորդում ենթակառուցվածքային օբյեկտների, բնակելի շենքերի և ավտոմեքենաների վնասման մասին, գրում է Current time-ը։

Եվս մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել Խերսոնի մարզում, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները հարվածել են մարզի կրիտիկական նշանակության և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև բնակելի թաղամասերին։ Մասնավորապես, վնասվել են վեց բազմաբնակարան և երեք առանձնատուն, տնտեսական շինություն և սուպերմարկետ։

Խարկովում Ռուսաստանի հարվածի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Գիշերը հարվածի տակ է հայտնվել քաղաքի Սալտովսկի շրջանը։ Հրթիռի հարվածներից մեկի հետևանքով ավտոտնակների կոոպերատիվի տարածքում հրդեհ է բռնկվել․ այրվել է 38 ավտոտնակ և 15 ավտոմեքենա։ Վնասվել են նաև բազմահարկ բնակելի շենքեր։

Կրիվոյ Ռոգում ռուսական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարվածներ են հասցրել կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների օբյեկտներին։ Առավոտյան քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին գրում է Կրիվոյ Ռոգի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը։ Հարվածներից  հետո էլեկտրամատակարարման խափանումներ են սկսվել նաև Չերկասիի մարզի Ուման քաղաքի շրջանում, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իգոր Տաբուրեցը։

Չեռնիգովում ռուսական հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ավտոկայանատեղիում։ Պայթյունի ալիքից վնասվել են բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի