Խորհրդարանը քննարկում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» որոշման նախագիծ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց՝ ընդդիմադիր խմբակցությունները երրորդ անգամ են ներկայացնում նման առաջարկ: «Հիմա այլ իրողություններ են Հայաստանում: Ռազմական դրության իրականությունը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, սահմանափակում է երկրում ժողովրդավարությունը, որովհետև ՏԻՄ-եր …

