Չինական Sinopharm պատվաստանյութը ճանաչվել է ԱՀԿ-ի կողմից

Լուրեր

11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չինական Sinopharm տեսակի պատվաստանյութի կիրառմանը ճանաչում է շնորհել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀԿ-ի ղեկավար Տեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն արտադրում է Պեկինի կենսաբանական  ապրանքների ինստիտուտը, երկու ներարկման միջև պետք է անցած լինի 21-28 օր: Պատվաստանյութը պահվում է +2,+8 աստիճան ջերմաստիճանի ներքո: Տարբեր երկրներում արված հետազոտությունների հիման վրա Sinopharm/BBIBP-ի արդյունավետությունը 78.1 % է 18-59 տարիքային կատեգորիայի շրջաններում:

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանը Չինաստանից ապրիլի սկզբին ձեռք է բերել COVID-19-ի դեմ Սինոֆարմի պատվաստանյութի 100 000 չափաբաժին: Հաշվի առնելով, որ անհրաժեշտ է նաև երկրորդ չափաբաժնի ներարկում, ձեռք բերված պատվաստանյութով կպատվաստվի 50 000 քաղաքացի:  Մինչև պատվաստման գործընթացի մեկնարկը Վրաստանի կառավարությունը հույս ուներ, որ Սինոֆարմը կճանաչվի ԱՀԿ-ի կողմից:

Վրաստանի քաղաքացիների համար Սինոֆարմով պատվաստման գրանցումը մեկնարկել է ապրիլի 27 -ին, պատվաստման գործընթացը՝ մայիսի 4-ին: Վերջին տվյալներով, երկրի մասշտաբով Սինոֆարմով պատվաստման համար գրանցվել է ավելի քան  25 700 քաղաքացի:

Վրաստանի կառավարությունը ծրագրում է ձեռք բերել հավելյալ 600 000 չափաբաժին Սինոֆարմ տեսակի պատվաստանյութ: