Լրագրողական կազմակերպությունները պահանջում են կասեցնել ԱԺ-ում ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող նոր կանոնները

Լուրեր

31.07.2026 | 22:00
Պուտինի խոսքը Փաշինյանին օգնեց՝ հաղթել ընտրություններում․ ընդդիմությունը թիրախավորվեց որպես ռուսամետ․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 21:43
Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին և Նիկոլ Փաշինյանին՝ Բաքու հայ գերիներին մարդասիրական այց կազմակերպելու կոնկրետ առաջարկով
31.07.2026 | 21:28
Վահագն Խաչատուրյանը Վարդգես Մահտեսյանին Երախտագիտության մեդալ է հանձնել
31.07.2026 | 21:15
Բաքվի դատարանում հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվել է․ դատավորներն անցել են որոշմանը կայացմանը
31.07.2026 | 21:10
Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
31.07.2026 | 21:00
Ծիրանի արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է, ծավալը՝ հնգակի կրճատվել
31.07.2026 | 20:51
Իսպանիայի վարչապետը միգրանտների հետ կապված ճգնաժամն անվանել է «տարածքային ամբողջականության խախտում»․ հաղորդվում է շուրջ 60,000 մարդու ներխուժման մասին
31.07.2026 | 20:40
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Նոր ընդդիմություն ԱԺ-ում՝ իշխանափոխության խոստումով․ կհաջողվի՞ Փաշինյանին հեռացնել
31.07.2026 | 20:23
Նաուրուն պաշտոնապես հայտարարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը չեղարկելու մասին
31.07.2026 | 20:10
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են կասեցնել ԱԺ-ում ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող նոր կանոնները
31.07.2026 | 20:00
Ի՞նչ է կատարվում ԱԺ-ում անդրանիկ նիստից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:48
Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի երկրները հանդիպում են անցկացրել․ հռչակագիր է ստորագրվել
31.07.2026 | 19:35
Ռոբերտ Քոչարյանը ինչո՞ւ չի գալիս ԱԺ, թիմակիցները պիտի աշխատեն, իրենք թիրախում չհայտնվե՞ն. Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:25
«Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
31.07.2026 | 19:15
Ո՞ր Սամվել Կարապետյանն է մեզ մեղադրում, ում աշխատավայրը ФСБ-ն է նշվա՞ծ․ եթե ռուսամետ լինեինք՝ ՌԴ-ն պատժամիջոցներ չէր կիրառի․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ութ լրագրողական կազմակերպություններ մտահոգություն են հայտնել Ազգային ժողովում ԶԼՄ-ների աշխատանքը կարգավորող նոր անվտանգության կանոնների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք պարունակում են ոչ հստակ ձևակերպումներ և անհամաչափ սահմանափակումներ։ Նրանք պահանջում են կասեցնել լրատվամիջոցներին վերաբերող դրույթների գործողությունը և նախաձեռնել բաց քննարկումներ՝ լրագրողական համայնքի մասնակցությամբ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Նորընտիր 9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի նախաշեմին ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ստորագրել է «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշում, որը վերաբերում է նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեությանը խորհրդարանում։ Փաստաթուղթն իր ոչ հստակ ձևակերպումներով և անընդունելի արգելքներով արդեն իսկ մտահոգություն է առաջացրել լրագրողական շրջանակներում։

Ըստ էության, նոր կանոնները շարունակում և ավելի են խստացնում այն սահմանափակումները, որոնք առկա էին 2019թ․ փետրվարի 12-ին ընդունված համապատասխան որոշման մեջ և զարգացվեցին ուղիղ 5 տարի առաջ՝ 2021 թվականի այս օրերին, տվյալ փաստաթղթի 1-ին հավելվածում կատարված փոփոխություններով և լրացումներով։ Հիշեցնենք, որ դրանց հիման վրա ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի և գործունեություն ծավալելու առումով այնպիսի արգելքներ կիրառվեցին, որոնք աննախադեպ էին հայաստանյան խորհրդարանի ողջ պատմության մեջ։ Ընդ որում, առնվազն տարակուսելի է, որ ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ այժմ այդ որոշումները չեն քննարկվել լրատվամիջոցների և լրագրողական հասարակական կազմակերպությունների հետ։

Այս պահին արդեն անիմաստ համարելով հին ու նոր կանոնների համադրումն ու տարբերությունների վերհանումը՝ անդրադառնանք միայն վերջին որոշման՝ ԶԼՄ-ներին վերաբերող որոշ դրույթների։ Օրինակ, խիստ խնդրահարույց է փաստաթղթի 1․6 կետը, որը մասնագիտական գործունեություն իրականացնելու՝ տարածքային սահմանափակումներից զատ, նախատեսում է, որ «հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ», ավելին՝ այդ լրագրողները պետք է նախօրոք ցուցակագրվեն, իսկ այդ ցուցակը նիստից առնվազն 2 ժամ առաջ պետք է հանձնվի ԱԺ գլխավոր քարտուղարին։ Սա կամայական որոշումների լայն դաշտ է բացում հանձնաժողովների նախագահների համար։ Կամ ինչպե՞ս կարելի է հիմնավորել այն, որ ըստ 6․16 կետի՝ ԱԺ «դռնբաց նիստերի ժամանակ նիստերի դահլիճի օթյակներում գտնվելու իրավունք ունեն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի տրված ցուցակով ներկայացված անձինք», այսինքն՝ արդեն հավատարմագրված լրագրողները մամուլի օթյակ մտնելու ու աշխատելու համար պետք է լրացուցիչ ցուցակագրվե՞ն։ Ինչո՞ւ և ի՞նչ պարբերականությամբ։

Անընդունելի է նաև, որ ԱԺ-ում արգելվում է տեսաձայնագրել կամ լուսանկարել Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելիս։ Այս կարգավորումը նախկինում էլ է կիրառվել և արժանացել է Տեղեկատվական վեճերի խորհրդի քննադատությանը․ դրույթի ձևակերպումը լայն է և անորոշ, այն չի փոխհավասարակշռում տեղեկություններ ստանալու հանրային շահը անվտանգության աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարման և անձնական կյանքի հարգման իրավունքի հետ։ Հետևաբար, ըստ փորձագիտական խմբի, տվյալ դրույթն իրավաչափ չէ։

Եթե հիշենք, որ 8-րդ գումարման խորհրդարանում բազմիցս եղել են դեպքեր, երբ նիստերի դահլիճում կրքերը բորբոքվելիս և պատգամավորների միջև ծեծկռտուքներ ծագելիս անվտանգության ծառայողները ներխուժել են մամուլի օթյակ, լրագրողներից պահանջել դադարեցնել նկարահանումներն ու դուրս գալ սրահից, ապա լիովին հասկանալի է դառնում, թե ինչի համար է վերոհիշյալ արգելքը։ Մինչդեռ նման տեսարանները նորություն չեն, և հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ինչ գործելաոճ ու վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր։

Այս առնչությամբ մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ որոշման վերոհիշյալ և մի շարք այլ խնդրահարույց դրույթներ հակասում են ՀՀ սահմանադրությամբ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, ինչպես նաև Հայաստանի կողմից ստորագրված միջազգային փաստաթղթերով ամրագրված՝ խոսքի ազատությանը և ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող երաշխիքներին։ Ուստի ընտրվելիք 9-րդ գումարման Ազգային ժողովի ղեկավարությունից պահանջում ենք․

  • կասեցնել «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշման՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին վերաբերող դրույթների գործողությունը,
  • նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ների, լրագրողական ՀԿ-ների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու այդ դրույթներում առկա խնդիրների համար»։

Հայտարարությանը միացել են՝

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ