ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել են կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին և մեղադրել Չինաստանին

Լուրեր

25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Բոլորը

ԱՄՆ կոնգրեսականները երկամյա հետաքննությունից հետո հայտարարել են, որ COVID-19-ը, ամենայն հավանականությամբ, լաբորատոր ծագում ունի և տարածվել է վիրուսի արտահոսքի պատճառով։ Այս մասին ասվում է ամերիկացի խորհրդարանականների զեկույցում ։

«COVID-19 վիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքից»,- ասվում է Ներկայացուցիչների պալատի Վերահսկիչ հանձնաժողովի կորոնավիրուսային ենթահանձնաժողովի փաստաթղթում:

Ամերիկացի օրենսդիրները հինգ փաստարկ են ներկայացրել՝ ի պաշտպանություն կորոնավիրուսի հնարավոր արհեստական ծագման վարկածի։ Նրանք պնդում են, որ COVID-19-ն ունի բնության մեջ չգտնվող եզակի կենսաբանական բնութագրեր, և վարակի բոլոր դեպքերը ծագում են մեկ աղբյուրից, մինչդեռ նախորդ համաճարակներն ունեցել են տարածման մի քանի եղանակ։

Կոնգրեսականները նաև նշել են Ուհանում SARS վիրուսների ուսումնասիրման հետազոտական լաբորատորիայի առկայությունը։ Նրանց կարծիքով՝ այս լաբորատորիան գործել է կենսաբանական անվտանգության ոչ բավարար մակարդակով։ Զեկույցի հեղինակները մատնանշել են հիվանդության դեպքերը Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի աշխատակիցների շրջանում 2019 թվականի աշնանը՝ վայրի կենդանիների շուկայում COVID-19-ի հայտնաբերումից մի քանի ամիս առաջ։

Սեպտեմբերին ԱՄՆ-ից ու եվրոպական երկրներից գիտնականները հոդված են հրապարակել Cell ամսագրում՝ պնդելով, որ Ուհանի ծովամթերքի շուկան է դարձել կորոնավիրուսի տարածման օջախ։ Փորձագետները պարզել են, որ շուկայում վաճառվում են կաթնասուններ, որոնք կարող են վարակվել վիրուսով, այդ թվում՝ բամբուկե առնետներ և ջրարջանման շներ:

Նմուշները ցույց են տվել, որ կենդանիները վարակված են եղել, իսկ վայրի կենդանիների առևտրի ապօրինի կրպակները գտնվում են շուկայի արևմտյան հատվածում, որտեղ էլ գրանցվել են հիվանդության առաջին դեպքերը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի