Բաքվի դատարանում հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվել է․ դատավորներն անցել են որոշմանը կայացմանը

Լուրեր

05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
Բոլորը

Բաքվի վերաքննիչ դատարանում հուլիսի 31-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ նիստում շարունակվել է հայ գերիների պատասխաններով։

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը շարունակել է իր խոսքը՝ դատարանին խնդրելով չեղարկել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իրեն։

Հայ մյուս գերիները՝ Արկադի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Վասիլ Բեգլարյանը, Մադաթ Բաբայանը, Գուրգեն Ստեփանյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Դավիթ Ալլահվերդյանը, Լևոն Բալայանը և Էրիկ Ղազարյանը, ինչպես նաև նրանց որոշ փաստաբաններ նույնպես օգտվել են  իրենց պատասխանի իրավունքից՝ մեկնաբանելով մեղադրող կողմի հայտարարությունները։ Պաշտպանները դատարանից խնդրել են չեղյալ համարել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել  հայ գերիներին, հիմնականում նրանց, ում պաշտպանել են:

Հայ գերիները, իրենց հերթին, ներկայացրել են իրենց փաստարկները և հայտարարել, որ իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքներում:

Այնուհետև ելույթ են ունեցել, այսպես կոչված, տուժողների ներկայացուցիչները, որոնք նշել են, թե առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական է և հիմնավորված, և որ գործի բոլոր փաստերը, իբր, ապացուցվել են դատաքննության ընթացքում։ Հետևաբար, նրանք խնդրել են դատարանին ուժի մեջ թողնել վճիռը՝ առանց փոփոխության։

Դատախազներն իրենց ելույթներում նշել են, թե առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իբր, օրինական է և հիմնավորված, և հայ գերիների  վերաքննիչ բողոքներում ներկայացված ապացույցները հիմք չեն տալիս դրա չեղյալ հայտարարման կամ փոփոխման համար։ Հետևաբար, նրանք միջնորդել են չբավարարել վերաքննիչ բողոքները և անփոփոխ թողնել դատավճիռը։

Նախագահող դատավոր Էլմար Ռահիմովը հայտարարել է վերաքննիչ բողոքների քննության ավարտի մասին: Դատավորների կոլեգիան հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի