Ընտրական անցողիկ շեմը կփոխվի․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԸՕ փոփոխությունների նախագիծը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-ն արտահերթ նիստում 81 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ  և ամբողջությամբ ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը:

Նախագծով կիջեցվի կուսակցությունների համար նախատեսված շեմերը` 5-ից դարձնել 4%, իսկ դաշինքներինը` կբարձրացվի: Մինչև 3 կուսակցությունների դեպքում շեմը կդառնա 8%, իսկ 4 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում` 10 տոկոս:

«էապես նվազեցվելու է ԱԺ պատգամավորների ավելացման հնարավորությունը: Սահմանադրությամբ նախատեսված է նվազագույն թիվ` 101 պատգամավոր + 4 պատգամավոր ազգային փոքրամասնություններից, հավանականությունը, որ այս խաղի կանոններով լրացուցիչ տեղեր կավելացվեն պատգամավորների, էապես նվազեցվում է, բայց դրանից չեն տուժում փոքրամասնության երաշխավորված տեղերը, խորհրդարանն էլ ավելի ներառական է դառնում»,- ասաց նախագիծը ներկայացնող պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Նախագծով կփոխվի նաև ընտրական անցողիկ շեմը։ Կուսակցությունների համար 5%-ի փոխարեն այն կդառնա 4 %, իսկ դաշինքների դեպքում  անցողիկ շեմը կաճի՝ մինչև 3 կուսակցությունների դաշինքների կազմման դեպքում ՝ 8%, իսկ 4 և ավելի կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 10 %:

Նախագծի մեկ այլ փոփոխությամբ ընդլայնվում են հայտարարագրման ծախսերը։ Մասնավորապես՝ եթե նախկինում անվճար տրամադրվում էր գույք և այլ ծառայություն և դա հնարավոր էր չհայտարարագրել, այս պարագայում դա հնարավոր չէ։

Հանրային հեռուստաընկերությամբ թեկնածուների մասնակցությամբ բանավեճը դառնում է պարտադիր պայման։

Փոխվել է նաև ընտրական գրավի չափը։ Այն դարձել է 7,5 մլն դրամ՝ նախկին 10 մլն դրամի փոխարեն։

Նախագծի հեղինակները ընդգծեցին, որ այս փոփոխությունները չեն անդրադառնալու առաջիկա արտահերթ ընտրություններին․ դրանք իրականացվելու են այս պահին գործող ընտրական օրենսգրքով։

Մանրամասները՝ տեսանյութում: