ԱԺ-ում քննարկվում է ֆիլմարտադրության մասին նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ազգային ժողովում քննարկում է Կինեմատոգրաֆիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է նաև պետական աջակցության շնորհիվ նպաստել կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացմանը:  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Արթուր Մանուկյանի, Արման Եղոյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հեղինակած նախագծերի փաթեթը ներկայացրեց Աննա Կոստանյանը:

Զեկուցողի խոսքով՝ փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կինեմատոգրաֆիայի ոլորտի համապարփակ կարգավորման և միասնական իրավական ակտերի սահմանման անհրաժեշտությամբ: Մասնավորապես անհրաժեշտ է կանոնակարգել կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման, ֆիլմերի վիճակագրական հաշվառման և այլ հարցեր:

«Ռազմավարության նշանակետը կայանում  հետևյալում, որպեսզի կինոարտադրողը զարգանա, որպեսզի համատեղ արտադրությունը զարգանա և օտարերկրյա արտադրողները Հայաստան գան ֆիլմեր նկարահանելու համար: Ռազմավարության գործիքակազմը նպաստում է տեղի արտադրողի և նրա համագործակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, որպեսզի նա այդ պայմանների շնորհիվ կարողանա որպես արտադրող զարգանալ, նախագծեր իրականացնել, հեղինակություն ձեռք բերել, միջազգային ասպարեզում այդ հեղինակություն օգտագործել, ինչպես նաև նպաստել երկիրը կինոյի միջոցով պրոպագանդելուն, միջազգային համագործակցություններ հաստատելուն՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը»,- նշեց Կոստանյանը:

Պատգամավորիպոսքով՝ գործիքակազմի օրինակ է պետական հատկացումը՝ սուբսիդիան, արտադրողին վերջապես հենց որպես սուբսիդիա հատկացնելու մեխանիզմը: Գործիքակազմի մեկ այլ օրինակ են արտոնությունները:  Առաջարկվում է հայկական ֆիլմերի տոմսերի վաճառքից շահութահարկը ազատել:

«Հավաստագրի հիման վրա  մատակարարի կողմից ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայությունների նկատմամբ կիրառված 20 տոկոս զեղչի չափով շահութահարկից ազատման արտոնությունը տալու է հնարավորություն, որպեսզի օտարերկրյա  ներդրողները ևս հետաքրքրություն ունենան այստեղ ֆիլմ նկարելու համար»,- նշեց Կոստանյանը՝ նաև հավելելով, որ սա պետբյուջեի վրա բացասական ազդեցություն չի  ունենա: